Հա

Քաղաքական

1993 թ. ապրիլի 5-ին ամբողջ հայ ազգը ցնծում էր. հայկական զինւած ուժերը դուրս էին եկել Օմարի լեռնանցք` այդպիսով աւարտին հասցնելով Արցախի միջնաբերդ Քարվաճառի ազատագրումը: Քարվաճառի ազատագրումը կենսական անհրաժեշտութիւն էր Արցախի հիւսիսի անվտանգութիւնն ապահովելու համար: Թշնամուն Քարվաճառից դուրս շպրտելու եւ ադրբեջանական կրակակէտերը լռեցնելու գործողութիւնը ընթացաւ  մարտի 27-ից ապրիլի 2-ը:

Նոյեմբերի 25-ին Քարվաճառի շրջանն ամբողջութեամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողութեան տակ։ Ըստ Tert.am-ի՝ ինչպէս փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, մոտոհրաձիգները լքել են տարածքը՝ պայթեցնելով զօրանոցներն ու զօրամասի այլ կառոյցներ:

Երէկ այցելեցինք Քարվաճառ ու Շահումեանի շրջանի մի շարք գիւղեր՝ ծանօթանալու տեղի իրավիճակին: 

«Ֆէյսբուք» սոցիալական ցանցում լուսանկարներ են տարածւել, թէ ինչպէս են մարդիկ արտաշիրիմում իրականացնում Արցախի այն տարածքներում, որոնք պէտք է յանձնւեն Ադրբեջանին

Արցախը Հայաստանի Հանրապետութեանը կապող եւ Արցախի ռազմավարական դարպաս հանդիսացող երկու կարեւոր օղակների՝ հարաւ-արեւմտեան թեւի՝ Քաշաթաղի շրջանի, հիւսիսային եւ հիւսիսարեւմտեան թեւի՝ Շահումեանի շրջանի, վերաբնակեցման եւ զարգացման նպատակով արդէն երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներից գործարարների ներգրաւման միջոցով ազգանւէր ծրագրեր է կեանքի կոչում «ԱՐԻ»՝ «Արցախ ռութս ինւեսթմենթ» (Artsakh Roots Investment) ներդրումային ընկերութիւնը՝ զարկ տալով այս շրջաններում բնակարանաշինութեան, գիւղատնետսութեան եւ անասնաբուծութեան զարգացմանը, ծնելիութեան խթանմանը:

Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածու Դաւիթ Իշխանեանի ահազանգով Քարվաճառի շրջանի գետերի վրայի փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարութիւնը դադարեցւել է՝ Yerkir.am-ը տեղեկանում է թեկնածուի ֆէյբուքեան գրառումից։

Արմանը, Արմինէն, Լիւդւիգը, Արեգը, Նարեկն ու Մարգարիտը ծնւել էին, երբ վազաշէնցի Շահէն Մարգարեանի ընտանիքը բնակութեան նպատակով տեղափոխւեց Քարվաճառի Նոր Վերինշէն գիւղ:
Շահէն Մարգարեանը 1998 թւականին նախապէս եկել ու ծանօթացել է տարածքին, սիրահարւել բնութեանն ու ընտանիքը Գեղարքունիքի մարզի Վազաշէն գիւղից տեղափոխել Արցախ: Արդէն Նոր Վերինշէնում են ծնւել Փառանձեմը, Նորայրը, Վահէն, Վահանը, Վարդանը, Հերմինէն ու Դաւիթը:

Published in Հասարակական

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Կիպրոսի տեղական մարմնի նախաձեռնութեամբ եւ ֆինանսաւորմամբ համակարգչային լսարաններ են հիմնւել Արցախի Քարվաճառի շրջանի հինգ համայնքային դպրոցներում՝ իւրաքանչիւրին նւիրաբերելով վեց համակարգիչ եւ անհրաժեշտ կահոյք:
Պետական միջոցներով էլ սենեակները վերանորոգւել են:

Published in Հասարակական
Երկուշաբթի, 22 Յունիսի 2015 11:30

Քարվաճառի ճանապարհը

Գորիս-Ստեփանակերտ 90 կմ. երկարութեամբ ոլորապտոյտներով ճանապարհը եւս կառուցւել է համայն հայութեան հանգանակութիւններով: Այն կառուցւել է 1990-ականների կէսերից եւ աւարտին հասցւել 1998-ին: Ճիշտ է, այդ ճանապարհով անցնելը հաճելի չէ, քանի որ ոլորանները կտրուկ են եւ չափից շատ, սակայն պէտք է խոստովանել, որ ընդհանուր առմամբ, այդ ճանապարհը բարեկարգ վիճակում է եւ որակով է կառուցւել:

Published in Հասարակական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։