Հա

Քաղաքական

Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանն ապրիլի 27-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հիւսիսային Իռլանդիայի թագաւորութեան խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին: 

Այսօր պաշտօնական նամակով ԵԱՀԿ գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԽ եւ ՄԱԿ-ի մարդու իրաւունքների յանձնակատարներին եւ միջազգային այլ մարմինների լրացուցիչ տւեալներ եմ ներկայացրել Ադրբեջանից գերիների վերադարձի հրատապութեան, իրակսն վիճակի, գերիների ու անյայտ կորածների, նրանց ընտանիքների իրաւունքների պաշտպանութեան հարցերով: Այս մասին ըստ Tert.am-ի՝ ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով մամուլում երէկ տարածւած տեղեկութեան մասին, ըստ որի Ադրբեջանում պահւող հայ գերիներից մէկին՝ Էրիկ Մխիթարեանին, սպանել են։ Նրա դին յայտնաբերւել է որոնողական աշխատանքների ընթացքում եւ հաստատվել ԴՆԹ փորձաքննութեամբ։

Ապրիլի 12-ին գերիների եւ անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարութեան շէնքի դիմաց։ 

Գերիների ազատ արձակումն ու վերադարձը մարդու իրաւունքների միջազգային պարտադիր պահանջ է, այլ ոչ թէ ադրբեջանական իշխանութիւնների «բարի կամքը» կամ նրանց «լաւութիւնը»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում յայտնում է ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը:

Երէկ՝ 2021 թ. փետրւարի 26-ին Ադրբեջանի նախագահը յայտարարել է. «Մենք հակաահաբեկչական միջոցառում իրականացրեցինք եւ արդիւնքում 60-ից աւել ահաբեկիչ ձերբակալւեց: Նրանց հիմա անւանում են ռազմագերի: Մենք կարծում ենք, որ դա հարցի աղաւաղում է, որովհետեւ պատերազմի աւարտից 20 օր յետոյ ռազմագերի չի կարող լինել: Մենք բոլոր ռազմագերիներին վերադարձրել ենք: Մենք նրանց վերադարձրել ենք նախքան իրենք մեզ մեր գերիներին կը վերադարձնէին: Իսկ այս մարդիկ ռազմագերի չեն, ահաբեկիչ են, դիւերսանտ են»: 

Հայաստանի Հանրապետութիւնում Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սերգէյ Կոպիրկինը յայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետեւանքով գերեվարւած հայերի հարցով զբաղւում է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը փետրւարի 5-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատւիրակութեան ղեկավար, դեսպան Անդրէա Վիկտորինի հետ։

Մարդու իրաւունքների պաշտպանը այտարարութիւն է տարածել, որում ասւում է, որ ընդունելի չէ ՀՀ կառավարոթեան մօտեցումը, որ Ադրբեջանում պահւող հայ գերիների վերաբերեալ թւական տւեալներ չեն հրապարակւում, քանի որ հարցն ունի «գերզգայուն բնոյթ»:

 Ադրբեջանական ԶԼՄ-ներն այսօր վաղ առաւօտից կադրեր են տարածում՝ հաղորդելով նախօրէին գերեվարւած հայ գերիների սպանութեան մասին: Այս մասին յայտնում է Mediaport-ը:

Էջ 1, 2-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։