Հա

Քաղաքական

Մի քանի հարցադրումներ՝ ՀՀ-ի տարածքով կառուցւելիք ադրբեջանա-թուրքական տարանցիկ ուղիների մասին:

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը, անդրադառնալով տնտեսական ապաշրջափակման յայտարարութեան ստորագրումից յետոյ Հայաստանի տարածքով անցնելիք երկաթուղու հրապարակւած քարտէզին, ֆէյսբուքեան իր էջում գրում է.

Ռուսական «Կոմերսանտ»-ը հրապարակել է տրանսպորտային միջանցքների եւ երկաթուղու քարտէզը, որոնց շուրջ համաձայնութեան են եկել Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը: Լրատւամիջոցն իր յօդւածում գրել է, որ յունւարի 11-ին Մոսկւայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բանակցութիւնների արդիւնքները Բաքւում եւ Երեւանում տրամագծօրէն հակառակ գնահատականն են ստացել:

Published in Միջազգային

Երկու կարեւոր հարց կար` ժամանակը եւ արժէքը` արդեօ՞ք այն կարող է մրցունակ լինել Թուրքիայի տարածքով աւտոմոբիլային ճանապարհով դէպի Թեհրան եկող ճանապարհի արժէքի հետ: Քանի որ Իրան-Հայաստան սահման մինչ այդ կոնտէյներ չէր հասել, ուստի սահմանն անցնելու իրաւունքը նամակագրութեան միջոցով պէտք է ստացւէր Թաւրիզի համապատասխան գերատեսչութիւնից: Այդ գործընթացը երկու օր տեւեց: Բայց կարելի է այդ երկու օրը հանել: Այդ դէպքում ստացւում է, որ բեռը Համբուրգից հասաւ Թեհրան 15 օրում` ճիշտ այնքան ժամանակում, որքան նախատեսւել էր: Իսկ արժէքի տեսանկիւնից նոյնիսկ աւելի էժան ստացւեց, քան Թուրքիայի տարածքով մեքենաներով փոխադրելը: Դրան յաւելենք այն, որ այդ աւտոմոբիլային ճանապարհն անցնում է տարբեր երկրներով, դա ռիսկեր է պարունակում, իսկ երկաթգծի դէպքում այդ վտանգները բաւականին նւազում են:

Published in Տնտեսական

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհը, կարծես, չի բացւելու այս տարի եւս: Թուրքիայի վարչապետ Բինալի Եըլդըրըմն ասել է, որ երկաթուղու նախագիծը շահագործման կը յանձնւի 2017 թւականի առաջին եռամսեակում: Ընդամենը երկու ամիս առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել էր, որ երկաթուղին կը բացւի ընթացիկ տարւայ վերջին:

Published in Քաղաքական

Հայաստանի երկաթուղային ոլորտում կիրառւած փորձը «Ռուսական երկաթուղիներ»-ը օգտագործելու է անվտանգութեան նորմատիւներ կազմելու համար, որի համար սերտօրէն համագործակցում է «Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ։

Չինաստանի երկաթգծերի եւ վագոնների արտադրութեամբ զբաղւող ամենախոշոր «CSR» ընկերութեան ղեկավար Զհաո Հիաոյանգը յայտարարել է, որ արդէն սկսել են Չինաստանի թուրքաբնակ Սինջան նահանգից մինչեւ Թուրքիա ձգւող շուրջ 6 հազար կմ. երկարութեամբ երկաթուղային արագընթաց ճանապարհի կառուցումը, որն իրենից ներկայացնում է նոր «մետաքսի ճանապարհ»:

Published in Քաղաքական

Ապրիլի 15-17-ը անցկացրի Ջաւախքում: Այս անգամ մեկնել էի երկու հիմնական նպատակով: Առաջին՝ ի՞նչ ընթացք ունի Հայաստանը մեկուսացնելուն ուղղւած Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարութիւնը, երկրորդ՝ ի՞նչ արձագանգներ են գտել Ղրիմի եւ Ուկրայինայի արեւելքում ընթացող իրադարձութիւնները՝ ջաւախքահայութեան շրջանում եւ Թբիլիսիում:

Published in Քաղաքական

Իրանական «ԻՌՆԱ» լրատւական գործակալութեան փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին օրերս հանդի պել է Իրանում Վրաստանի նորանշանակ դեսպան Իոսիֆ Չակաշւիլիի հետ, ով նախագահին է յանձնել իր հաւատարմագրերը: Հանդիպման ժամանակ Ռոհանին ընդգծել է երկու երկրների յարաբերութիւնների զարգացման կարեւորութիւնը:

Published in Քաղաքական

Հայաստանը ծով ելք չունեցող երկիր է, ինչը զարգացման որոշակի հիմնախնդիրներ է ստեղծում՝ տրանսպորտային եւ տարանցիկ ծախսերի, օտարերկրեայ ներդրումների ներգրաւման եւ այլ առումներով: Գոյութիւն ունեն բազմաթիւ տեսութիւններ եւ մոդելներ, որոնք բացայայտում են երկրի աշխարհագրական դիրքի այդպիսի սահմանափակման եւ զարգացման աստիճանի միջեւ գոյութիւն ունեցող կապը:

Published in Հասարակական
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։