Հա

Քաղաքական

ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակն անդրադարձել է երէկ՝ մարտի 3-ին ՀՀ ԱԺ պատուհաններից բացայատ երեւացող դիպուկահարների առկայութեան փաստին, որոնք զէնքն ուղղել էին դ Բաղրամեան պողոտայում անց կացւող խաղաղ հանրահաւաքի մասնակիցների վրայ:

«Հայրենիքի փրկութեան շարժման» յաջորդ հանրահաւաքը տեղի կունենայ շաբաթ օրը՝ մարտի 6-ին, ժամը 15-ին: Այս մասին յայտարարւեց երէկ՝ մարտի 3-ին, Բաղրամեան պողոտայում կայացած հանրահաւաքի ժամանակ:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում նշում է, որ Նիկոլ Փաշինեանը մօտենում է իր սեւ առաքելութեան վերջին թիրախի՝ բանակի զաւթմանը։ Մանուկեանը կոչ է անում այսօր՝ ժամը 16:00 գնալ Երեւանի Բաղրամեան պողոտայ եւ մասնակցել նախատեսւած հանրահաւաքին։

Այսօր՝ ժամը 16։00-ին, Բաղրամեան պողոտայում տեղի կունենայ «Հայրենիքի փրկութեան շարժման» հանրահաւաքը։ Այս մասին յայտարարել է Շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանը։

«Իմ լրագրողական եւ պատգամաւորական գործունէութեան ընթացքում ես տեսել եմ, թէ ինչպէս են նախորդ իշխանութիւնները կիրառել վարչական ռեսուրս, բայց այն, ինչ արեց Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը՝ վարչական այն խայտառակ ռեսուրսը կիրառելով, աննախադէպ էր»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրոյցում ասաց ԱԺ «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Նաիրա Զոհրաբեանը։ 

Times.am-ը գրում է․ Նախօրէին Երեւանում տեղի ունեցած հանրահաւաքից յետոյ իշխանական ողջ քարոզչութիւնը լծւել է ադմինիստրատիւ ռեսուրսի թերացումների շտկման աշխատանքին։ Խնդիրը դաւաճան Նիկոլին քիչ թէ շատ հանգստացնելն ու մարդկանց հերթական անգամ խաբելն է, իբր թէ Հանրապետութեան հրապարակի հանրահաւաքում մի քանի տասնեակ հազար քաղաքացի է մասնակցել։ 

Մարտի 3-ին՝ ժամը 16։00-ին, Բաղրամեան պողոտայում տեղի կունենայ «Հայրենիքի փորկութեան շարժման» յաջորդ հանրահաւաքը։ 

Երէկ՝ մարտի 1-ին Երեւանի Բաղրամեան պողոտայում տեղի ունեցաւ «Հայրենիքի փորկութեան շարժման» հերթական բազմահազարանոց հանրահաւաքը:

Դաշնակցական ակտիւիստները մտել են ՀՀ կառավարութեան 3-րդ մասնաշէնք, որտեղ տեղակայւած են որոշ նախարարութիւններ:

Էջ 1, 9-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։