Հա

Քաղաքական

Վերջին շրջանում ադրբեջանական իշխանութիւններն աւեի յաճախ են դիմում 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան՝ Լաչինի միջանցքի գործունէութեանը վերաբերող 6-րդ կէտի կամայական մեկնաբանմանը: Սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով՝ Ադրբեջանը, փակելով Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, արդէն աւելի քան 40 օր պատանդ է պահում Արցախի ողջ բնակչութեանը եւ ստեղծում լուրջ հումանիտար ճգնաժամ։ 

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը, կոպտօրէն խախտելով միջազգային իրաւունքի նորմերը եւ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ ստանձնած պարտականութիւնները, դեկտեմբերի 12-ից սկսած բնապահպանական կեղծ պատրւակով խորացնում է Արցախի շրջափակման քաղաքականութիւնը:

Արցախի ԱԳՆ-ն հանդէս է եկել յայտարարութեամբ՝ Բաքւում հայկական ջարդերի 33-րդ տարելիցի կապակցութեամբ:

Խստօրէն դատապարտում ենք Քննչական կոմիտէի կողմից ՀՀ քրէական օրէնսգրքի 236-րդ յօդւածի 2-րդ մասի յատկանիշներով օգոստոսի 25-ին նախաձեռնւած քրէական վարոյթի շրջանակներում Դաշնակցութեան անդամների եւ համակիրների բնակարաններում խուզարկութիւնների, ձերբակալութիւնների եւ հարցաքննութիւնների վերաբերեալ տարածած հաղորդագրութեան մէջ տեղ գտած առերեւոյթ կեղծ տեղեկութիւնների եւ օրէնքի խախտումների վերաբերեալ, որոնք եւս մէկ անգամ ապացուցում են, որ այս շինծու գործի նպատակն է շեղել հանրութեան ուշադրութիւնը օրւայ քաղաքական իշխանութիւնների հայրենադաւ ծրագրերից, կասեցնել դրանց դէմ պայքարող անձանց եւ ուժերին:

Հայաստանի օրւայ իշխանութիւնն իր ազգադաւ ծրագրերից հանրութեան ուշադրութիւնը շեղելու եւ դրանց դէմ պայքարողների նկատմամբ ապօրինի հետապնդումները շարունակելու նոր շրջափուլ է սկսել: Կեղծ օրինանակութեան շղարշով քողարկելով իր հակապետական եւ հակաժողովրդավարական գործելակերպը՝ իրաւապահ համակարգը կրկին թիրախաւորել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը:

ՀՀ ԱԳ նախարարութիւնը միջազգային գործընկերների եւ ողջ առաջադէմ մարդկութեան ուշադրութիւնն է հրաւիրում այն փաստին, որ աւելի քան երեք շաբաթ Ադրբեջանը շրջափակման մէջ է պահում Լեռնային Ղարաբաղը՝ կոպտօրէն խախտելով Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ ամրագրված ռեժիմը եւ արգելափակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ ողջ աշխարհին կապող կեանքի ճանապարհը։ Արդէն 23-րդ օրն է, ինչ Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առջեւ բռնի տեղահանութեան է դրդում Լեռնային Ղարաբաղի բնակչութեանը՝ շարունակելով էթնիկ զտումների իր քաղաքականութիւնը:

ԻՒՆԻԵՍԵՖ-ը յայտարարութիւն է տարածել Լաչինի միջանցքի հետ կապւած իրավիճակի վերաբերեալ: 

Published in Հասարակական

ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելոյթի վերաբերեալ` կոչ անելով միջազգային գործընկերներին հասցէական յայտարարութիւնների եւ թիրախային գործողութիւնների միջոցով պարտաւորեցնել Ադրբեջանին դադարեցնել ռազմատենչ եւ առաւելապաշտական հռետորաբանութիւնը, իրագործել իր իսկ կողմից ստանձնած պարտաւորութիւնները, դուրս բերել ադրբեջանական զօրքերը ՀՀ ինքնիշխան տարածքից եւ վերականգնել Լաչինի միջանցքի բնականոն գործունէութիւնը:

«Մենք՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատան համատեղ կազմակերպած «Կրօնները ազգերի խաղաղ համագոյակցութեան երաշխիք» խորագրով համաժողովի մասնակից հայ քրիստոնեաներս եւ իրանցի մուսուլմաններս՝ որպէս համաշխարհային եւ աւանդական կրօնների ներկայացուցիչներ, առաջնորդւելով յանուն կայուն, անվտանգ խաղաղութեան անհրաժեշտութեամբ եւ հաստատելով ընդհանուր մարդասիրական արժէքների կարեւորութիւնը մարդկութեան հոգեւոր եւ ընկերային կեանքի զարգացման, համընդհանուր խաղաղութեան, անվտանգութեան եւ կայունութեան ապահովման գործում՝ յայտարարում ենք.

Published in Հասարակական

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան բարձրագոյն օրէնսդիր մարմինը երախտագիտութիւն է յայտնում խնդրով մտահոգ երկրներին, միջազգային կառոյցներին՝ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին, ՄԻԵԴ-ին՝ Ադրբեջանի կողմից շրջափակւած Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութիւնում ստեղծւած հումանիտար ճգնաժամային իրավիճակին արձագանգելու համար:

Էջ 1, 63-ից
Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։