Հա

Քաղաքական

24/07/2012 - 12:47

alt«tert.am» - Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը չի մասնակցել երկրի բարձրաստիճան զինւորականների թաղման արարողութեանը, որոնք զոհւել էին յուլիսի 18-ին՝ Դամասկոսում իրականացւած ահաբեկչութեան հետեւանքով:
Աւելի վաղ յայտարարւել էր, որ թաղմանը մասնակցելու է Ասադի կրտսեր եղբայրը՝ Մահեր Ասադը, սակայն «Ալ Ջազիրա»-ն պնդում է, որ թաղման արարողութեան կադրերում կրտսեր Ասադն այդպէս էլ չի երեւացել:

Սիրիայի պետական հեռուստաընկերութիւնը, սակայն, պնդում է, որ Մահեր Ասադը ներկայ է եղել թաղմանը:
Դամասկոսը հերքել է լուրերն այն մասին, որ նախագահն այլեւս մայրաքաղաքում չէ եւ պետական լրատւամիջոցները հրապարակել են նրա եւ Սիրիայի պաշտպանութեան նոր նախարարի հանդիպման լուսանկարները:
Ինչպէս տեղեկացրել է «France 24»-ը, ընդդիմութիւնը շարունակում է պնդել, որ նախագահը ծովափնեայ Լաթաքիայում է: Լրատւամիջոցը յիշեցրել է, որ դեռեւս յունւարին ֆրանսիական «Le Figaro» պարբերականի հետ հարցազրոյցում Սիրիայի նախկին փոխնախագահ Աբդուլհալիմ Խադդամը, որը 2005 թւականից ի վեր ապրում է Փարիզում, ասել էր, որ Ասադը պատրաստւում է Լաթաքիայում ալեւիների իշխանութիւն հիմնել:
Նա իր այդ յայտարարութիւնը պատճառաբանել էր այն հանգամանքով, որ հիմնականում ալեւիներով եւ քրիստոնեաներով բնակեցւած Լաթաքիան կարող է ապահով վայր լինել Ասադի համար եւ այնտեղից նա կը կարողանայ պատերազմ մղել:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։