Հա

Քաղաքական

24/07/2012 - 12:38

alt«tert.am» - Թուրք-սիրիական Բաբ Ալ Հաուա սահմանային անցակէտի մօտակայքում տեղի ունեցած բախումների ընթացքում թուրքական բեռնատարներ են այրւել:
Ինչպէս տեղեկացրել է «Անատոլու» գործակալութիւնը, մեքենաները յայտնւել են սիրիացի ընդդիմադիրների եւ կառավարական ուժերի բախումների կենտրոնում ու հրկիզւել: Տեղեկութիւններ կան այն մասին, որ դրանց մի մասն առեւանգւել է:

Վարորդները յաջողել են փրկւել եւ հատել թուրքական սահմանը, սակայն նրանք հրաժարւել են խօսել լրագրողների հետ եւ պատմել տեղի ունեցածի մասին:
Այրւած բեռնատարների ստոյգ թիւը չի հաղորդւել, սակայն դրանք 12-ից աւելի են եղել:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։