Հա

Քաղաքական

23/07/2012 - 12:51

alt«Ալիք» - Ստացւած վերջին տեղեկութիւնների համաձայն՝ սիրիական բանակին յաջողւել է չէզոքացնել զինեալ ապստամբների գործողութիւնները՝ Հալէպում: Այս մասին հաղորդել է BBC-ն՝ վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստատեսութեանը:

Սիրիական հեռուստատեսութիւնը ցուցադրել է կադրեր՝ Հալէպում տեղի ունեցած դէպքերի վերաբերեալ, եւ յայտարարել է, որ բանակին յաջողւել է վերականգնել իշխանութիւնների ամբողջական վերահսկողութիւնը քաղաքի այն թաղամասերում, որտեղ զինեալ գործողութիւններ էին ծաւալել ապստամբները:
Ականատեսների վկայութեամբ՝ Հալէպում ծաւալւած մարտական գործողութիւնների ընթացքում սիրիական բանակն օգտագործել է ծանր հրետանի եւ ռազմական ուղղաթիռներ: Ստացւած վերջին տեղեկութիւնների համաձայն՝ յուլիսի 22-ին Հալէպում սպանւել են աւելի քան 18 հոգի, որոնք ըստ սիրիական հեռուստաընկերութեան տարածած հաղորդագրութեան՝ ահաբեկիչներ են:
Այժմ Հալէպում տիրում է յարաբերական անդորր, սակայն քաղաքի մի քանի թաղամասերում պարբերաբար լսւում են կրակոցի ձայներ:
Յիշեցնենք, որ աւելի վաղ ապստամբ զինեալների Հալէպի տարածքային պատասխանատուն յայտարարել էր, որ ընդդիմութիւնն սկսել է Հալէպն «ազատագրելու» վճռական գործողութիւնը: Նա յոյս էր յայտնել, որ ռամազան սուրբ ամսւայ ընթացքում նրանց կը յաջողւի տապալել Սիրիայում իշխող վարչակազմը:
Միաժամանակ, թուրք-սիրիական սահմանի Քիլիս քաղաքի մօտակայքում գտնւող սահմանային անցակէտի վերահսկողութիւնն անցել է սիրիացի ընդդիմադիրներին, ովքեր այնտեղ արդէն ընդդիմութեան դրօշն են բարձրացրել. Այս մասին տեղեկացրել է թուրքական «Անատոլու» գործակալութիւնը: Թուրքական կողմից տեսանելի է, որ ընդդիմադիր զինեալները ռազմական մեքենաներ եւ զօրք են տեղակայել սահմանին:
Աւելի վաղ ընդդիմութիւնը տեղեկացրել էր, որ վերահսկողութեան տակ է վերցրել նաեւ թուրք-սիրիական սահմանի Բաբ Էլ Հաուա անցակէտը եւ Իրաքի հետ սահմանի անցակէտերից մէկը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։