Հա

Քաղաքական

23/07/2012 - 12:21

alt«panorama.am» - «Մինսկի խմբի համանախագահների յայտարարութիւնից յետոյ, որը նշանակում էր, որ Մինսկի խումբը չի առարկում այն փաստին, որ Ստեփանակերտում բացւել է օդանաւակայան եւ այն պէտք է շահագործւի, հասկանալի է, որ Բաքուն այլեւս չէր կարող շարունակել նման յայտարարութիւններ անել: Մինսկի խմբի վերջին յայտարարութիւնը նշանակում էր, որ Բաքուն Ստեփանակերտի օդանաւակայանի շահագործման հետ պէտք է համակերպւի»,- անդրադառնալով Ստեփանակերտի օդանաւակայանի հետ առնչւող Բաքւի հռետորաբանութեան կրած փոփոխութիւններին՝ «panorama.am»-ին ասաց քաղաքագէտ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրէն Սերգէյ Մինասեանը:

Նրա կարծիքով՝ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների հեղինակութիւնը եւ դիրքորոշումը չափազանց կարեւոր գործօններ են Ադրբեջանի համար եւ Ադրբեջանը դրանից յետոյ այլեւս չէր կարող վիճարկել ու շարունակել ռազմական հռետորաբանութիւնը:
«Միւս կողմից՝ ես համոզւած էլ չեմ, որ նման պայման-ներում, երբ Ղարաբաղի հակաօդային ուժերը բաւականին ուժեղ են եւ համեմատելի են Հայաստանի հակաօդային պաշտպանութեան հետ, Ադրբեջանը ինչ-որ քայլեր է ձեռնարկելու Ստեփանակերտի օդանաւակայանը ռմբակոծելու ուղղութեամբ, քանի որ ղարաբաղեան հակաօդային պաշտպանութեան պատասխանը համարժէք է լինելու»,- յաւելեց Ս. Մինասեանը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։