Հա

Քաղաքական

23/07/2012 - 12:20

alt«Լրատւական ցանց» - Եասեր Արաֆաթի մահւան պատճառները պարզելու նպատակով՝ պաղեստինեան իշխանութեան նախագահ Մահմուդ Աբբասը թոյլատրել է նրա դիազննութիւնը: «Ջազիրա» հեռուստակայանի կողմից մի վաւերագրական ֆիլմի ցուցադրութիւնից յետոյ՝ հարցականներ էին ծագել Արաֆաթի մահւան պատճառների կապակցութեամբ:
Պաղեստինեան իշխանութիւնները պահանջել են Արաֆաթի «նահատակութեան» շուրջ միջազգային մի հաւաստի յանձնախմբի կազմութիւնը՝ դիտել տալով, թէ ուսումնասիրութիւնները ցոյց են տւել, որ նախկին առաջնորդի անձնական իրերում, ինչպէս նաեւ նրա արեան, մէզի եւ քրտինքի մէջ, յայտնաբերւել է պոլոնիում-210 շողարձակ նիւթը:

Իսրայէլեան քաղաքական բարձրաստիճան աղբիւրները մերժել են Եասեր Արաֆաթի սպանութեան համար պատասխանատու լինելու Իսրայէլին ուղղւած ամբաստանութիւնները: Իսրայէլի արտգործնախարարութեան մի խօսնակ յայտնեց, որ Արաֆաթի մահւան պատճառը նշւած է նրա այրու՝ Սուհայի մօտ գտնւող բժշկական թղթածրարում: Նա նշեց, որ Արաֆաթը մի անմարդաբնակ կղզում չմահացաւ, այլ՝ Ֆրանսիայում գտնւող մի հանրածանօթ հիւանդանոցում, ուր նրա բուժմանը հսկում էր ֆրանսիական բժշկական մի մեծաթիւ անձնակազմ, իսկ այդ անձնակազմի անդամները քաջածա- նօթ են նրա մահւան պատճառներին:
Խօսնակը նշեց, որ հնարաւոր չէ հիմնւել «Ջազիրա» ար-բանեակային հեռուստակայանի հեռարձակած վաւերագրա-կան ֆիլմի վրայ:
Միւս կողմից՝ ռուսական «Կոմերսանտ» օրաթերթը նշել է, որ Արաֆաթի դիակի գերեզմանից դուրսբերումն ու դիազննութիւնը պաղեստինեան իշխանութեան նախագահ Մահմուդ Աբբասին եւ նրա ղեկավարած «Ֆաթհ» շարժմանը կարող է ծանր հարւած հասցնել:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։