×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 43
Print this page
22/07/2012 - 13:31

alt«Ալիք» - Մինչ սիրիական բանակին յաջողւել է վերականգնել իշխանութիւնը մայրաքաղաք Դամասկոսի ամբողջ տարածքում, միջազգային լրատւական գործակալութիւններն արդէն լուրեր են հաղորդում Սիրիայի երկրորդ մեծ քաղաքում‘ Հալէպում, ընթացող կատաղի մարտերի մասին:

Ըստ BBC-ի՝ երկրորդ օրն է, ինչ Հալէպում կատաղի մարտեր են ընթանում սիրիական բանակի եւ խռովարար ուժերի միջեւ: Ականատեսների վկայութեամբ՝ քաղաքի բնակիչները սարսափահար փախչում են այն թաղամասերից, որտեղ հաստատւել են խռովարարները: Նրանք վստահ են, որ բանակը խռովարարներին ոչնչացնելու համար՝ օգտագործելու է ծանր հրետանի եւ ռազմական ուղղաթիռներ:
Մարտեր են ընթանում նաեւ Իրաքի հետ սահմանային գօտում: Սիրիայի բանակը փորձում է վերականգնել իշխանութիւնը՝ Աբու Քամալ սահմանային անցակէտի վրայ, որն օրեր առաջ գրաւել են խռովարարները:
Միաժամանակ, Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի կարծիքով՝ Սիրիան արդէն թեւակոխել է անցումային փուլ: Նա ընդդիմութեանը կոչ է արել համախմբւել եւ ձեւաւորել ժամանակաւոր անցումային կառավարութիւն, որը կը կարողանայ երկիրը ղեկավարել այս տագնապալից ժամանակաշրջանում: Այս մասին հաղորդել է «France 1»-ը:
Ֆաբիուսը յայտարարել է, որ Փարիզը պատրաստ է սատարել Արաբական լիգայի կողմից ներկայացւած այն բոլոր նախաձեռնութիւններին, որոնք կը նպաստեն այնպիսի անցումային կառավարութեան ձեւաւորմանը, որ կը ներկայացնի Սիրիայի ողջ ժողովրդի շահերը: