Հա

Քաղաքական

21/07/2012 - 12:56

alt«tert.am» - Նաւթային արդիւնաբերութեան ոչ մի ղեկավար չունի այնքան ազդեցութիւն, ոչ մի ղեկավար չի կնքել այնքան պայմանագրեր, չի «ոլորել այնքան ձեռքեր», որքան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը,- գրել է «Forbes»-ը:
Այս եզրակացութեանը պարբերականը յանգել է՝ վերլուծելով աշխարհի 25 խոշորագոյն նաւթային ընկերութիւնների ցուցակը: «Գազպրոմ»-ը եւ «Ռոսնեֆտ»-ը, որի վերահսկիչ փաթեթները պատկանում են պետութեանը, արդիւնահանման ծաւալով զբաղեցնում են 2-րդ եւ 15-րդ տեղերը:

«2006 թւականին «Forbes»-ը առաջին անգամ ուսումնասիրել է, թէ ինչպէս է Պուտինը օգտագործում «Գազպրոմ»-ը՝ որպէս քաղաքական գործիք: Այդ ժամանակից ի վեր Պուտինի իշխանութիւնը այդ ընկերութեան նկատմամբ, որը գրեթէ մենաշնորհ ունի արեւմտեան Եւրոպա գազի մատակարարման հարցում, միայն ամրապնդւել է»,- գրել է յօդւածի հեղինակը: Նոյն պատկերը նաեւ «Ռոսնեֆտ»-ում, որտեղ Պուտինը տնօրէն նշանակեց Իգոր Սեչինին:
Հեղինակը նշել է, որ Պուտինը ազդեցութիւն ունի նաեւ «Լուկոյլ»-ի վրայ (ցուցակում գրաւում է 18-րդ տեղը), չնայած որ վերջինս մասնաւոր ընկերութիւն է: Այդ ընկերութեան հիմնադիր Վագիթ Ալեկպերովը յաճախ խորհրդակցում է Պուտինի հետ:
«Պուտինին ձգում են միւս նաւթային հսկաները,- գրել է պարբերականը՝ նկատի ունենալով «Royal Dutch Shell»-ի (7-րդ տեղում) եւ «Գազպրոմ»-ի, «Exxon Mobil»-ի (4-րդ տեղում) եւ «Ռոսնեֆտ»-ի համագործակցութիւնները: Բացի այդ «Ռոսնեֆտ»-ը պայմանաւորւել է համագործակցել «Statoil» (20-րդ տեղում) եւ «Eni» (19-րդ տեղում) ընկերութիւնների հետ:
«Պուտինն ունի (կամ ունէր) նաւթով հարուստ ընկերներ-բռնապետեր»,- գրել է հեղինակը՝ նկատի ունենալով Ղազզաֆֆին Չաւէզին («Petroleos de Venezuela»-ն 22-րդ տեղում է):
«Ռուսաստանը մրցակցում է սաուդական «Aramco»-ի հետ (առաջին տեղում է), սակայն 2011 թւականին Պուտինը յայտարարել է, որ Ռուսաստանը կը համակարգի իր գործունէութիւնը՝ ՕՊԵԿ-ի հետ»,- նշւած է յօդւածում:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։