Հա

Քաղաքական

15/03/2012 - 13:18

«Tert.am» - Անկարայի ծանր յանցագործութիւնների 11-րդ դատարանը որոշել է կարճել Սւազի ցեղասպանութեան գործը: Դատարանի հիմնաւորման մէջ նշւած է, որ եօթ մեղադրեալներից երկուսն արդէն մահացել են, իսկ միւս հինգի հանդէպ կիրառւել է ժամանցելիութեան գործօնը:

1993 թւականի օգոստոսի 2-ին Սւազ քաղաքում իսլամիստների բողոքի ցոյցերին զոհ էին դարձել ալեւի մտաւորականներ: Մադըմաք հիւրանոցում հաւաքւած 37 ալեւի մտաւորականները՝ հիմնականում գրական աշխարհի ներկայացուցիչներ, սպանւել էին իշխանութիւնների ոչ-բաւարար ուշադրութեան հետեւանքով:
Թուրքական դատարանի մարտի 13-ի կայացրած որոշման պատճառով՝ Անկարայի փողոցներում ցոյցեր են սկսւել: Ոստիկանութիւնը ցուցարարներին ցրելու համար՝ արցունքաբեր գազ եւ մահակներ է կիրառել:
Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան առաջնորդ Քեմալ Քըլըջդարօղլուն դատավարութեան կարճումն ու մեղաւորներին չպատժելը «Թուրքիայի բիծն է» համարել:
Սւազի դէպքերին է անդրադարձել նաեւ երկրի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը: Լրագրողների հարցին ի պատասխան՝ նա միայն ասել է. «Մեր ժողովրդի համար, մեր պետութեան համար թող բարին լինի»:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։