Հա

Քաղաքական

14/03/2012 - 13:20

«Եթէ չվերանայւեն Եւրամիութեան միգրացիոն կանոնները, ապա Ֆրանսիան կարող է հրաժարւել շենգէնեան պայմանագրից»,- սպառնացել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
«BBC»-ն տեղեկացնում է, որ Փարիզի մերձակայքում կայացած նախընտրական հաւաքի ժամանակ Սարկոզին յայտարարել է, որ Եւրոմիութիւնը պէտք է կարողանայ պատժել շենգէնեան պայմանագրի անդամ այն բոլոր երկրներին, որոնք չեն կարողանում յուսալիօրէն վերահսկել իրենց սահմանները:

Վիճակագրական վերջին տւեալների համաձայն՝ Եւրոմիութեան անդամ 25 երկրներում ապրում են աւելի քան 400 միլիոն քաղաքացիներ, որոնք կարող են առանց որեւէ սահմանափակման՝ երթեւեկել անդամ երկրների տարածքում:
Նման իրաւունքով են օժտւած նաեւ այլ երկրների այն բոլոր քաղաքացիները, որոնք ունեն Եւրոմիութեան անդամ որեւէ երկրի մուտքի արտօնագիր:
Հիւսիսային Աֆրիկայի եւ Միջին Արեւելքի վերջին իրադարձութիւնների պատճառով՝ զգալիօրէն աւելացել է փախստականների հոսքը՝ դէպի Եւրոպա: Արդիւնքում՝ սահմանների վերահսկման համակարգի կապակցութեամբ լուրջ տարաձայնութիւններ են ծագել Եւրոմիութեան անդամ երկրների միջեւ:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։