Հա

Քաղաքական

14/03/2012 - 13:18

«News.am» - Ինդիանա նահանգի հանրապետական սենատոր Ռիչարդ Լուգարն օրէնսդրական նախագիծ է ներկայացրել ԱՄՆ-ի սենատ, որը նախատեսում է ՆԱՏՕ-ի կազմի ընդլայնում Վրաստանի, Բոսնիա-Հերցեգովինայի, Մակեդոնիայի եւ Մոնտենեգրոյի հաշւին: Փաստաթղթի համաձայն՝ Բարաք Օբաման Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին պէտք է ներկայացնի այդ երկրների անդամակցելու «ճանապարհային քարտէզը»:

Լուգարի խօսքով՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումն անհրաժեշտ է կենտրոնական եւ արեւելեան Եւրոպայում, ինչպէս նաեւ Բալկանեան երկրներում կայունութեան ամրապնդման եւ քաղաքական բարեփոխումների համար:
Փաստաթղթում նաեւ ասւում է, որ օրէնքի հաստատման դէպքում՝ նշւած երկրներն առաջին անգամ կը ներկայանան որպէս «ասպիրանտ-պետութիւններ». երկրներ, ովքեր ձգտում են անդամակցութեան: Փաստաթուղթը նախատեսում է Բոսնիա-Հերցեգովինայի եւ Մոնտենեգրոյի ընդգրկում՝ ամերիկեան օգնութեան ծրագրում՝ այդ երկրներին ՆԱՏՕ-ի չափանիշերին մօտեցնելու համար: Այդ օգնութիւնն արդէն իսկ ստանում են Վրաստանն ու Մակեդոնիան:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։