Հա

Քաղաքական

29/04/2017 - 11:10

Հիւսիսային Կորէան բալիստիկ հրթիռի անյաջող փորձարկում է իրականացրել

Հարաւկորէացի զինւորականները յայտնել են, որ հրթիռն արձակւել է Փհոնան-Նամդօ նահանգի զօրավարժարանից, որը սահմանակից է մայրաքաղաք Փհենեանին, եւ արագ պայթել է:

«alikonline.ir» - Հիւսիսային Կորէան բալիստիկ հրթիռի անյաջող փորձարկում է իրականացրել։ Ինչպէս տեղեկացնում է «panorama.am»-ը՝ «BBC»-ն գրում է, որ հարաւկորէացի զինւորականները յայտնել են, որ հրթիռն արձակւել է Փհոնան-Նամդօ նահանգի զօրավարժարանից, որը սահմանակից է մայրաքաղաք Փհենեանին, եւ արագ պայթել է:

«Vesti.ru» կայքը, յղում անելով հարաւկորէական լրատւամիջոցներին, գրում է, որ Հիւսիսային Կորէայի արձակւած հրթիռի տեսակը յայտնի չէ, ներկայ պահին վերլուծում են թռիչքի շրջանակը: Հերթական հրթիռի արձակման փաստը հաստատել են նաեւ ամերիկացի զինւորականները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։