Հա

Քաղաքական

05/05/2017 - 09:30

Թուրքիայում արգելւել է Դերսիմի կոտորածների զոհերի յիշատակին նւիրւած միջոցառումների անցկացումը

Թուրքիայում արգելւել է 1937 թւականի Դերսիմի կոտորածների զոհերի յիշատակին նւիրւած միջոցառումների անցկացումը:

«alikonline.ir» - Թուրքիայում արգելւել է 1937 թւականի Դերսիմի կոտորածների զոհերի յիշատակին նւիրւած միջոցառումների անցկացումը: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ յայտնում է թուրքական «gazetekarinca.com» կայքը:

Դերսիմի նահանգապետարանն իր այս որոշումը մեկնաբանել է երկրի տարածքում արտակարգ դրութեան դեռեւս աւարտւած չլինելով:

Յիշեցնենք, որ մայիսի 4-ին լրանում էր Դերսիմի կոտորածների 80-րդ տարելիցը:

1935 թւականի դեկտեմբերի 25-ին սկսւած եւ 1937 թւականի մայիսի 4-ին պաշտօնական բնոյթ ստացած ռազմական գործողութիւնները Դերսիմում ընդհանուր առմամբ շարունակւեցին մինչեւ 1939 թւականը: Ըստ ոչ պաշտօնական տւեալների՝ Դերսիմի կոտորածների ընթացքում զոհւել է աւելի քան 72 հազար մարդ, հազարաւոր մարդիկ աքսորւել են առանց դատարանի որոշման, շատերն անյայտ կորած են մինչ օրս:

1937 թւականի մայիսի 4-ը, սակայն, համարւում է Դերսիմի պատմութեան բեկումնային կէտն ու Դերսիմի կոտորածների ընթացքում տեղի ունեցած ամենախոշոր ռազմական գործողութիւնը: Հէնց մայիսի 4-ին Թուրքիայի պատմութեան մէջ յայտնի որպէս առաջին կին թուրք օդաչու եւ աշխարհում առաջին կին ռմբակոծող Սաբիհա Գեոքչէնը Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անմիջական հրամանով ինտենսիւ ռմբակոծութեան ենթարկեց Դերսիմի մի շարք շրջաններ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։