Հա

Քաղաքական

14/05/2017 - 11:10

Արաբագէտ. «Ռուսաստանն այսօր խնդիր ունի ընդլայնելու իր դաշնակիցների շրջանակը»

«Գնահատելով ներկայում Սիրիայում ընթացող զարգացումները՝ կարելի է նշել 3 կէտի մասին՝ հակաահաբեկչական պայքար, Ռուսաստանի առաջարկութեամբ բախումնազերծ (դեէսկալացիոն) գօտիների ստեղծում եւ ներքին բախումներ՝ կառավարական տարբեր խմբերի միջեւ»,- ասաց արաբագէտ Արմէն Պետրոսեանը։

«alikonline.ir» - Գնահատելով ներկայում Սիրիայում ընթացող զարգացումները՝ կարելի է նշել 3 կէտի մասին՝ հակաահաբեկչական պայքար, Ռուսաստանի առաջարկութեամբ բախումնազերծ (դեէսկալացիոն) գօտիների ստեղծում եւ ներքին բախումներ՝ կառավարական տարբեր խմբերի միջեւ։ Մայիսի 13-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց արաբագէտ Արմէն Պետրոսեանը։ Տեղեկացնում է «panorama.am»-ը:

«Սրանցից առաւել կարեւոր է 2-րդ կէտը։ Ըստ էութեան, Սիրիայի մի քանի շրջաններում պէտք է բախումնազերծ գօտիներ ստեղծւեն, եւ սա տրամաբանական շարունակութիւնն է անցած տարի դարձեալ Ռուսաստանի միջնորդութեամբ Սիրիայում հաստատւած յարաբերական հրադադարի ռեժիմի։ Նախնական պայմանաւորւածութիւնների համաձայն՝ գործելու են 3 հիմնական դերակատարները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան։ Ռուսական կողմը, հասկանալով, որ գործող դերակատարների օգնութեամբ հնարաւոր չէ պահպանել տարածաշրջանային խաղաղութիւնը, առաջ է քաշում նոր ծրագիր՝ ներգրաւելու աւելի մեծ շրջանակների»,- կարծիք յայտնեց բանախօսը։

Արմէն Պետրոսեանը նկատեց՝ նշւած գօտիների ամենակարեւոր նպատակը մարդասիրական իրավիճակի բարելաւումն է։ Բացի այդ, բախումնազերծ գօտիների ստեղծումը ազդեցութեան գօտիների իւրօրինակ բաժանում է։

Անդրադառնալով Սիրիայում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի մրցակցութեան՝ արաբագէտը նկատեց՝ Ռուսաստանն այսօր խնդիր ունի ընդլայնելու իր դաշնակիցների շրջանակը։ «ԱՄՆ-ին այսօր աջակցում է 60 երկիր, այն դէպքում, երբ ՌԴ-ի աջակիցներ թիւը զգալի քիչ է։ Հետեւապէս, դատելով ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանի՝ «Միր» հեռուստաալիքին տւած հարցազրոյցի այն հատւածից, որ Հայաստանի ԶՈՒ-ն պատրաստ է օգնութիւն տրամադրել Սիրիային,  կարելի է հասկանալ՝ ՌԴ-ն կարիք ունի աջակիցների թիւն ընդլայնելու»,- ասաց նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։