Հա

Քաղաքական

15/05/2017 - 11:50

Ռուսաստանում ցանկանում են չեղարկել Համառուսաստանեան ադրբեջանական կոնգրեսի գրանցումը

Այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի արդարադատութեան նախարարութեան դիմումի հիման վրայ կը կայանայ Համառուսաստանեան ադրբեջանական կոնգրեսի գրանցումը չեղարկելու հարցով դատը:

«alikonline.ir» - Այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի արդարադատութեան նախարարութեան դիմումի հիման վրայ կը կայանայ Համառուսաստանեան ադրբեջանական կոնգրեսի գրանցումը չեղարկելու հարցով դատը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալութեանը տւած հարցազրոյցում ադրբեջանցի պատգամաւոր Էլման Նասիրովը նշել է, որ Համառուսաստանեան ադրբեջանական կոնգրեսի գրանցումը չեղարկելու առնչութեամբ Ռուսաստանի արդարադատութեան նախարարութեան կողմից Գերագոյն դատարան հայցի ներկայացումն «անհասկանալի քայլ» է:

Նրա խօսքով՝ այդ քայլը ստւեր է գցում Ադրբեջանի եւ Ռուսաստանի դինամիկ զարգացող ռազմավարական գործընկերութեան վրայ:

«Համառուսաստանեան ադրբեջանական կոնգրեսի գրանցման չեղարկման առնչութեամբ Ռուսաստանի արդարադատութեան նախարարութեան հայցն անհանգստութիւն է առաջացնում Ադրբեջանի հասարակութեան շրջանում»,- ասել է նա։

Ադրբեջանցի պատգամաւորը կատարւածի համար մեղադրել է «հայամէտ ուժերին»։

«Մենք հաւատում ենք, որ Ռուսաստանի կառավարութիւնը կը միջամտի այդ հարցում»,- նշել է պատգամաւորը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։