Հա

Քաղաքական

16/05/2017 - 14:30

Էրդողանի այցից առաջ ԱՄՆ-ի կոնգրեսականները դիմել են Թրամփին

ԱՄՆ-ի հանրապետական եւ դեմոկրատական 62 կոնգրեսական Թուրքիայի նախագահ Էրդողանի` ԱՄՆ-ի այցից առաջ նամակ են յղել նախագահ Դոնալդ Թրամփին Թուրքիայում ժողովրդավարական նորմերի անկման ու մամուլի ազատութեան սահմանափակումների վերաբերեալ:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի հանրապետական եւ դեմոկրատական 62 կոնգրեսական Թուրքիայի նախագահ Էրդողանի` ԱՄՆ-ի այցից առաջ նամակ են յղել նախագահ Դոնալդ Թրամփին Թուրքիայում ժողովրդավարական նորմերի անկման ու մամուլի ազատութեան սահմանափակումների վերաբերեալ: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Ըստ «Gazeteduvar»-ի՝ կոնգրեսականները նամակում յիշեցրել են ապրիլի 16-ին սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ հանրաքւէի մասին՝ նշելով, որ այն անցկացւել է լարւած մթնոլորտում եւ յեղաշրջման փորձից յետոյ մի քանի անգամ երկարացւած արտակարգ դրութեան պայմաններում:

Կոնգրեսականները նաեւ  անդրադարձել են խօսքի ազատութեանն ու այդ երկրի բանտերում գտնւող լրագրողներին եւ ընդդիմութեան գործիչներին: Նրանց համոզմամբ՝  Թուրքիայում խօսքի ազատութիւնը ճնշւում է դատական համակարգի միջոցով:

Կոնգրեսականները խնդրել են Թրամփին` վճռական քայլեր ձեռնարկել Թուրքիայում տիրող իրավիճակը շտկելու համար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։