Հա

Քաղաքական

05/07/2017 - 10:00

Կատալոնիան անկախութիւն կը հռչակի հանրաքւէից անմիջապէս յետոյ

Կատալոնիան մտադիր է Իսպանիայից անկախութիւն հռչակել անմիջապէս հոկտեմբերին անցկացւելիք հանրաքւէից յետոյ, եթէ ինքնավար մարզի բնակիչները կողմ քւէարկեն անկախութեանը: 

«alikonline.ir» - Կատալոնիան մտադիր է Իսպանիայից անկախութիւն հռչակել անմիջապէս հոկտեմբերին անցկացւելիք հանրաքւէից յետոյ, եթէ ինքնավար մարզի բնակիչները կողմ քւէարկեն անկախութեանը: Գրում է «tert.am»-ը: 

Համապատասխան որոշում յուլիսի 4-ին ընդունել է Կատալոնիայի իշխող կոալիցիան: 

«Եթէ ձայների մեծամասնութիւնը կողմ լինի Կատալոնական Հանրապետութեան ստեղծմանը, ակնյայտ է, որ անյապաղ պէտք է անկախութիւն հռչակւի»,- ընդգծել է իշխող կոալիցիայի ներկայացուցիչ Գաբրիէլա Սերան: 

Անկախութեան անյապաղ հռչակման մասին ասւում է օրէնքում, որով Կատալոնիան բացառւում է Իսպանիայի իարւական համակարգից: 

Կատալոնիայում անկախութեան հարցի շուրջ հանրաքւէն պէտք է տեղի ունենայ հոկտեմբերի 1-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։