Հա

Քաղաքական

25/09/2017 - 08:34

ԵԱՀԿ Մինսկի խմբի յայտարարութիւնը. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկայ հանդիպումը կը նպաստի կողմերի միջեւ վստահութեան ամրապնդմանը»

 

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը գլխաւոր նպատակը հակամարտութեան գօտում ընթացիկ իրավիճակը քննարկելն էր, բանակցային գործընթացը վերաակտիւացնելու ուղիներն ուսումնասիրելը եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ առաջիկայ գագաթնաժողովին նախապատրաստւելը:

«alikonline.ir»- Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը գլխաւոր նպատակը հակամարտութեան գօտում ընթացիկ իրավիճակը քննարկելն էր, բանակցային գործընթացը վերաակտիւացնելու ուղիներն ուսումնասիրելը եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ առաջիկայ գագաթնաժողովին նախապատրաստւելը: Այդ մասին ըստ «tert.am»-ի՝ ասւած է ԵԱՀԿ Մինսկի խմբի յայտարարութիւնում:

«Խորհրդակցութիւնների գլխաւոր նպատակը հակամարտութեան գօտում ընթացիկ իրավիճակը քննարկելն էր, բանակցային գործընթացը վերաակտիւացնելու ուղիներն ուսումնասիրելը եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկայ գագաթնաժողովին նախապատրաստւելը»,- ասւած է յայտարարութիւնում:

Ինչպէս նշւում է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրիւ Շաֆէրը ՄԱԿ-ի գլխաւոր վեհաժողովի շրջանակներում սեպտեմբերի 22-23-ին առանձին եւ այնուհետեւ համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովի հետ: Հանդիպումներին ներկայ է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկը:

«Համանախագահներն ակնկալում են, որ նախագահների հանդիպումը կը նպաստի կողմերի միջեւ վստահութեան եւ կարգաւորման չլուծւած մնացած առանցքային հարցերի շուրջ փոխզիջումային լուծումներ գտնելու հարցում քաղաքական կամքի ամրապնդմանը: Նախարարներն իրենց յանձնառութիւնն են յայտնել աշխատելու համանախագահների հետ՝ մօտ ապագայում յաջող գագաթնաժողովի նախապատրաստման ուղղութեամբ»,- ասւած է յայտարարութիւնում:

Համանախագահները հանդիպել են նաեւ ԵԱՀԿ գլխաւոր քարտուղար Թոմաս Գրեմինգէրի եւ ՄԱԿ-ի՝ քաղաքական հարցերով գլխաւոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի հետ տարածքում իրավիճակը, ինչպէս նաեւ խաղաղ կարգաւորման գործընթացում վերջին զարգացումները քննարկելու եւ առաջիկայ բարձր մակարդակով հանդիպումների համար նախապատրաստութիւնների մասին նրանց տեղեկացնելու համար:

Ինչպէս նշւում է յայտարարութիւնում, հոկտեմբերի սկզբին համանախագահները պատրաստւում են այցելել տարածաշրջան:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։