Հա

Քաղաքական

05/10/2017 - 10:10

Թիլերսոն. «Թրամփին Իրանի միջուկային ծրագրի հետ կապւած տարբերակներ կը ներկայացւեն»

Նախագահ Դոնալդ Թրամփին մինչեւ հոկտեմբերի 15-ը Իրանի միջուկային ծրագրի հետագայ համաձայնագրի շուրջ մի քանի տարբերակներ կը ներկայացւեն: Մինչ այդ Կոնգրեսը պէտք է որոշի` արդեօք Իրանն իրականացնում է համաձայնագիրը: Այս մասին յայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: 

«alikonline.ir» - Նախագահ Դոնալդ Թրամփին մինչեւ հոկտեմբերի 15-ը Իրանի միջուկային ծրագրի հետագայ համաձայնագրի շուրջ մի քանի տարբերակներ կը ներկայացւեն: Մինչ այդ Կոնգրեսը պէտք է որոշի` արդեօք Իրանն իրականացնում է համաձայնագիրը: Այս մասին յայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Տեղեկացնում է «news.am»-ը:

«Մենք նախագահին Իրանի հանդէպ քաղաքականութեան վերաբերեալ առաջարկութիւններ կը ներկայացնենք»,- ասել է նա:

Նրա խօսքով՝ անկախ նրանից, թէ ԱՄՆ-ն ինչ ճանապարհ կընտրի միջուկային համաձայնագրի վերաբերեալ, դա կը ներկայացնի Իրանի նկատմամբ Վաշինգտոնի ընդհանուր քաղաքականութեան միայն մի մասը: Նա նշել է, որ միջուկային համաձայնագիրը Իրանի հետ յարաբերութիւններին վերաբերող հարցերից մէկն է:

«Սա կարեւոր, բայց միակ հարցը չէ: Ես բազմիցս ասել եմ, մենք չենք կարող թոյլ տալ, որ Իրանի հետ յարաբերութիւնները որոշւեն միայն այս միջուկային համաձայնագրով»,- ասել է Թիլերսոնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։