Հա

Քաղաքական

19/10/2017 - 08:40

Նախկին ամերիկացի դիւանագէտները Ալիեւի հանդէպ կոշտ պատժամիջոցների քաղաքականութեան կոչ են անում

Թրամփի վարչակազմը պէտք է օգտագործի Մագնիտսկու օրէնքը Ադրբեջանում մարդու իրաւունքների եւ կոռուպցիայի խախտումները պատժելու համար:

«alikonline.ir» - Թրամփի վարչակազմը պէտք է օգտագործի Մագնիտսկու օրէնքը Ադրբեջանում մարդու իրաւունքների եւ կոռուպցիայի խախտումները պատժելու համար:

Այս մասին ըստ «news.am»-ի՝ ասւում է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի ժողովրդավարութեան հարցերով նախկին օգնական Դէյւիդ Քրամէրի «The American Interest»-ի կայքի յօդւածում:

Յօդւածում նախկին դիւանագէտները անդրադարձել են վերջերս Կոնգրեսում ներկայացւած բանաձեւին: Փաստաթղթում կոչ է արւում Ադրբեջանի պաշտօնական անձանց մարդու իրաւուքնների խախտումների հանմար պատասխանատւութեան ենթարկել:

Հեղինակները կարծում են, որ բանաձեւի ներկայացումը «չափաւոր դրական ազդեցութիւն է ունեցել», ինչի պատճառով ադրբեջանցի պաշտօնեաների շրջանում վախ է առաջացրել, որ նրանք կարող են վճարել իրենց վարքագծի համար: Ըստ նրանց սա է պատճառը, որ Թուրան գործակալութեան խմբագիր Մեհման Ալիեւը վերջերս ազատ արձակւեց:

Սակայն, ըստ հեղինակների, այդ փոքր քայլերը չեն խոչընդոտում կառավարութեանը շարունակել խախտել տարբեր խմբերի իրաւունքները:

Քրամէրը եւ Կոզլարիչը ընդգծում են, որ երկրում տիրող իրավիճակը վատթարացել է Իլհամ Ալիեւի վերընտրութիւնից՝ 2013-ից յետոյ, ինչպէս նաեւ Ուկրայինայում տեղի ունեցող իրադարձութիւններից յետոյ: «Վախենալով, որ նման բան կարող է տեղի ունենալ իր երկրում՝ Ալիեւը սկսեց ակտիւիստներին, լրագրողներին, ընդդիմադիրների եւ հաւատացեալների առաջնորդներին հետապնդել»:

Քրամէրը եւ Կոզլարիչը առաջարկում են վիզաների արգելք մտցնել եւ սառեցնել հետեւեալ պաշտօնեաների ակտիւները՝ Բաքւի ոստիկանութեան պետ Միղրաֆարա Սէիդովի, պաշտօնեաների՝ ոստիկանութիւնից սկսած, դատաւորներից եւ Իլհամ Ալիեւով վերջացրած:

«Անցեալ ամիս ՄԱԿ-ում ընդունելութեան ժամանակ Նախագահ Թրամփը նախագահ Ալիեւի եւ իրենց կանանց հետ ժպտալով լուսանկարւում էին: Հաշւի առնելով այն, թէ ինչ է կատարւում Ադրբեջանում այս օրերին, երկու ղեկավարները չպէտք է լուսանկարւեն միասին, էլ չեմ խօսում այն մասին, որ ժպտան», - նշում են հեղինակները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։