Հա

Քաղաքական

30/01/2018 - 07:40

Սլովակիայի խորհրդարանի խօսնակը դատապարտել է Հայոց Ցեղասպանութիւնը

Սլովակիայի խորհրդարանի նախագահ Անդրէյ Դանկոն յայտնել է, որ Սլովակիան դատապարտում է 1915 թւականի Հայոց Ցղասպանութիւնը եւ աջակցում միջազգային ճանաչմանն ուղղւած ջանքերը:

«alikonline.ir» - Սլովակիայի խորհրդարանի նախագահ Անդրէյ Դանկոն յայտնել է, որ Սլովակիան դատապարտում է 1915 թւականի Հայոց Ցղասպանութիւնը եւ աջակցում միջազգային ճանաչմանն ուղղւած ջանքերը: Այս մասին նա խօսել է իր հայ գործընկերոջ` Արա Բաբլոյեանի հետ հանդիպման ժամանակ: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Հայերը վերապրել են ժամանակակից պատմութեան առաջին ցեղասպանութիւնը, նրանք յարձակումների թիրախ են եղել եւ շատ բաների միջով են անցել, քանի որ քրիստոնէութեան կղզի են եղել: Չեմ թաքցնում, որ ես մարդ եմ, որը մեծագոյն յարգանքով է վերաբերւում քրիստոնէութեան արժէքներին: Միլիոնաւոր հայեր հալածանքների են ենթարկւել»,-ասել է Դանկոն:

Նա իր համերաշխութիւնն է յայտնել հայ ժողովրդին, քանի որ 16-րդ դարի երկրորդ կէսից մինչեւ 17-րդ դարի վերջն Օսմանեան կայսրութիւնը ստրկացրել է Սլովակիայի տարածքի մեծ մասը:

Սլովակիայի խորհրդարանը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչել է 2004 թւականին: Ցեղասպանութեան զոհերի յիշատակին Բրատիսլաւայում յուշարձան է կանգնեցւել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։