Հա

Քաղաքական

21/04/2018 - 12:10

Ստամբուլում այսօր կանցկացւի «Ապրիլի 24-ից մինչեւ Հրանտ Դինք. այս ցաւը բոլորինս է» խորագրով սեմինար

Ստամբուլի «Ջեզայիր» համաժողովների սրահում այսօր տեղի կունենայ «Ապրիլի 24-ից մինչեւ Հրանտ Դինք. այս ցաւը բոլորինս է» խորագրով սեմինար:

«alikonline.ir» - Ստամբուլի «Ջեզայիր» համաժողովների սրահում այսօր տեղի կունենայ «Ապրիլի 24-ից մինչեւ Հրանտ Դինք. այս ցաւը բոլորինս է» խորագրով սեմինար: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս տեղեկացնում է «Ակօս»-ը, միջոցառման ժամանակ ելոյթ կունենան Թուրքիայում յայտնի մտաւորականներից պատմաբան ու սիւնակագիր Այշէ Հիւրը, գրող, ակտիւիստ եւ հրապարակախօս Շենոլ Քարաքաշը եւ հայազգի մտաւորական, «Ակօս» հայկական պարբերականի հայերէն էջերի խմբագիր Բագրատ Էստուկեանը:

Յայտնի է, որ Ստամբուլում Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրն ու դրան նախորդող օրերին կազմակերպւելու են մի շարք կարեւոր միջոցառումներ՝ թէ՛ տեղի հայ համայնքի, եւ թէ՛ այլազգի ակտիւիստների, մարդու իրաւունքների պաշտպանների, արւեստագէտների, մտաւորականների ու հասարակական գործիչների կողմից:

Յարակից լուրեր

  • «Իմամ Խոմէյնին եւ արդի աշխարհը միջազգային սեմինար». Սեմինարին ելոյթով հանդէս եկաւ Իսլ. խորհրդարանի պատգամաւոր Արա Շահվերդեանը
    «Իմամ Խոմէյնին եւ արդի աշխարհը միջազգային սեմինար». Սեմինարին ելոյթով հանդէս եկաւ Իսլ. խորհրդարանի պատգամաւոր Արա Շահվերդեանը

    Հինգշաբթի, յունիսի 3-ին, երեկոյեան հանգուցեալ Իմամ Խոմէյնիի դամբարանում, նրա մահւան 32-րդ տարելիցի կապակցութեամբ, ներկայութեամբ հանգուցեալ Իմամի թոռ Սէյէդ Հասան Խոմէյնիի կայացաւ միջազգային սեմինար «Իմամ Խոմէյնին եւ արդի աշխարհը» խորագրով: Սեմինարին ելոյթով հանդէս եկաւ հանգուցեալ Իմամի թոռը, ով իր ելոյթի ընթացքում ընդգծեց, որ նրա պատգամը ոչ միայն սահմանափակւեց Իրանի տարածքներում, այլ այն սփռւեց համայն աշխարհում ազատատենչ բոլոր ժողովուրդների համար:

  • Համահայաստանեան երկօրեայ սեմինար՝ ՀՅԴ ՀՊՄ վարիչների համար
    Համահայաստանեան երկօրեայ սեմինար՝ ՀՅԴ ՀՊՄ վարիչների համար

    ՀՅԴ Պռօշեանի «Դրօ Կանայեան» կենտրոնում մայիսի 1-2-ը ՀՅԴ Հայաստանի պատանեկան միութիւնը իրականացրեց համահայաստանեան երկօրեայ սեմինար: Ծրագրին մասնակցել են պատանիների 25 վարիչներ՝ Երեւանից եւ ՀՀ մի շարք մարզերից: 

  • Ապրիլ 24-ը Անթիլիասի Մայրավանքին մէջ
    Ապրիլ 24-ը Անթիլիասի Մայրավանքին մէջ

    Շաբաթ, 24 Ապրիլ 2021-ին, Հայոց Ցեղասպանութեան 106-ամեակին առիթով, Անթիլիասի Մայրավանքին մէջ մատուցուեցաւ Սուրբ եւ Անմահ Պատարագ, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին։ Պատարագը մատուցեց Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարեան, իսկ երգեցողութիւնը կատարեց Կաթողիկոսարանի «Շնորհալի» երգչախումբը։

  • ԱՊՐԵԼ ՅԱՆՈՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ
    ԱՊՐԵԼ ՅԱՆՈՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ

    Պատմութեան իւրացումով հայ աշակերտը, երիտասարդը, յանձնառու հաւատացեալը պիտի իմանայ, որ ինքը Ցեղասպանութեան է ենթարկւել ու Ցեղասպանութեան ենթարկւել նշանակում է ջարդ, կողոպուտ, բռնաբարում, հայրենազրկում, աւեր ու աւար, եկեղեցիների, վանքերի, տաճարների քանդում ու աւերում, մի խօսքով, ողջ մի երկրի աւերակի վերածում։ Եւ սա հանդիսանում է մարդկային պատմութեան ամենասեւ էջերից մէկը։ Աւելի սեւն ու անմխիթարը ցեղասպան թուրքին դեռեւս անպատիժ մնալն ու անամօթաբար ուրացումը իր գործած ոճիրին։

  • Ո՞Վ Է ՄԵՐ ԱԶԳԻ ԹՇՆԱՄԻՆ
    Ո՞Վ Է ՄԵՐ ԱԶԳԻ ԹՇՆԱՄԻՆ

    Ամօ՛թ մեզ, հազար անգամ ամօ՛թ…: Մե՞նք էինք լինելու մեր ազգի թշնամին, փոխանակ դատապարտեալի աթոռի վրայ գամւած պահելու մեր ամօթահար դարաւոր թշնամուն, որը այսօր ազատ շրջագայում է ամենուրեք, հպարտ ու երջանիկ: Եթէ մենք մեզանից չենք ամաչում, մեր հին ու նոր նահատակներից ամաչենք, գէթ միանգամ ցոյց տալով, որ միացեալ եւ ուժեղ ազգ ենք, թէպէտ քանակով քիչ, բայց հեռու խտրականութիւնից եւ հեռու ամէն տեսակ բաժանարար ու անջատողական մօտեցումներից:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։