Հա

Քաղաքական

16/05/2018 - 08:30

Դեմիրթաշ. «Հայ-թուրքական սահմանը բացելու ենք առանց նախապայմանների»

Անկարայի «Hilton» հիւրանոցում կայացել է Թուրքիայի քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան (ԺԴԿ) ժողովը, որի ընթացքում հրապարակւել է կուսակցութեան նախընտրական ծրագիրը։ 

«alikonline.ir» - Անկարայի «Hilton» հիւրանոցում կայացել է Թուրքիայի քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան (ԺԴԿ) ժողովը, որի ընթացքում հրապարակւել է կուսակցութեան նախընտրական ծրագիրը։ Տեղեկացնում է «yerkirmedia.am»-ը՝ «ermenihaber.am»-ին յղումով:

Այն կեանքի կը կոչւի, եթէ ԺԴԿ-ն յաղթի յունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ նախագահական ընտրութիւններում։

Վերոնշեալ ծրագրի հեղինակն է Սելահաթթին Դեմիրթաշը, ով հանդիսանում է ԺԴԿ-ի կողմից առաջադրւած նախագահի թեկնածու։ Նա այժմ բանտում է։

Ծրագրում խօսւում են ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին քաղաքականութիւնում իրականացւելիք քայլերի եւ փոփոխութիւնների մասին։

Արտաքին քաղաքականութեան վերաբերեալ հատւածում խօսւում է նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնների հեռանկարի մասին:

«Հայաստանի նկատմամբ կիրառւող տնտեսական արգելքը (էմբարգօ) վերացւելու է, տնտեսական ոլորտում իրականացւելու են անհրաժեշտ քայլեր, զարգացւելու են քաղաքական եւ դիւանագիտական յարաբերութիւնները։ Թուրքիայի կողմից միակողմանի փակւած հայ-թուրքական սահմանը բացելու ենք առանց նախապայմանների։ Աջակցելու ենք Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգաւորմանը միտւած ջանքերին»,- ասւած է ծրագրում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։