Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը մտադիր է պահպանել «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան եւ «Ազգային շարժում» ազգայնական կուսակցութեան նախընտրական դաշինքը: Նրա խօսքով՝ «Ժողովրդական դաշինք»-ը կը մնայ խորհրդարանում:
«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը մտադիր է պահպանել «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան եւ «Ազգային շարժում» ազգայնական կուսակցութեան նախընտրական դաշինքը: Նրա խօսքով՝ «Ժողովրդական դաշինք»-ը կը մնայ խորհրդարանում: Այս մասին ըստ «news.am»-ի՝ փոխանցում է «Reuters»-ը:
Յունիսի 24-ի ընտրութիւնների արդիւնքներով ԱԶԿ-ն կորցրել է բացարձակ մեծամասնութիւնը խորհրդարանում, ուստի ստիպւած է դաշինքներ փնտրել օրէնքների ընդունման համար:
Վերլուծաբանները կարծում են, որ ծայրայեղ աջականների հետ ԱԶԿ-ի դաշինքը բացառում է ժողովրդավարական բարեփոխումները կամ քրդերի հետ խաղաղ ջանքերի վերսկսումը: