ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ կարծիք է յայտնել, որ երկրի երկու առաջատար թերթերը` «The New York Times»-ը եւ «The Washington Post»-ը «եօթ տարուց» կը դադարեն գոյութիւն ունենալ, քանի որ իր կարծիքով, յօրինւած նիւթեր են տարածում:
«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ կարծիք է յայտնել, որ երկրի երկու առաջատար թերթերը` «The New York Times»-ը եւ «The Washington Post»-ը «եօթ տարուց» կը դադարեն գոյութիւն ունենալ, քանի որ իր կարծիքով, յօրինւած նիւթեր են տարածում: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
««Twitter» սոցցանցը ռեկորդային տեմպերով ազատւում է կեղծ էջերից: Ընդգրկւելու են արդեօք այդ ցանկում «The New York Times»-ի կեղծ լուրերը, ինչպէս նաեւ որպէս «Amazon»-ի քարոզչական մեքենայ ներկայացող «The Washington Post»-ը, որն անընդհատ վկայակոչում է գոյութիւն չունեցող, իմ կարծիքով, անանուն աղբիւրների: Նրանք երկուսն էլ 7 տարուց կը սնանկանան»,- «Twitter»-ում գրել է նա:
Նախօրէին յայտնի դարձաւ, որ «Twitter» սոցցանցի ղեկավարութիւնը նախորդ երկու ամիսներին արգելափակել է աւելի քան 70 մլն. կեղծ եւ կասկածելի էջեր: