Հա

Քաղաքական

14/07/2018 - 10:20

Կրեմլում բացայայտել են Պուտինի ու Թրամփի հանդիպման ձեւաչափը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կը մեկնարկի Հելսինկիի ժամանակով ժամը 13։00-ին եւ կանցկացւի նախագահական պալատում։

«alikonline.ir» - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կը մեկնարկի Հելսինկիի ժամանակով ժամը 13։00-ին եւ կանցկացւի նախագահական պալատում։ Այս մասին յայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Իւրի Ուշակովը, որը նաեւ պատմել է լրագրողներին, թէ ինչ ձեւաչափով են անցկացւելու բանակցութիւնները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Յուլիսի 16-ին Հելսինկիի նախագահական պալատում՝ Ֆինլանդիայի մայրաքաղաքի կենտրոնում»,- նշել է նա՝ խօսելով հանդիպման վայրի մասին։ «Նախատեսւած է, որ կը սկսենք ժամը 13։00-ին»,- պատմել է Ուշակովը՝ յիշեցնելով, որ Թրամփը Հելսինկի կը ժամանի նախօրօք, իսկ Պուտինը՝ երկուշաբթի օրը։

Ուշակովը հաղորդել է, որ հանդիպումը կը սկսի դէմ առ դէմ զրոյցից թարգմանիչների ներկայութեամբ․ «Այնուհետեւ տեղի կունենան ռուս-ամերիկեան բանակցութիւնները, ակնյայտօրէն, աշխատանքային նախաճաշի ձեւաչափում, որին կը մասնակցեն պատւիրակութիւնների մի քանի անդամներ»,- նշել է նա։

Պուտինը եւ Թրամփը մտադիր չեն հանդիպման աւարտին ամփոփիչ փաստաթուղթ ընդունել, սակայն բանակցութիւնների ընթացքում նրանք կարող են համապատասխան յանձնարարականներ տալ իրենց պատւիրակութիւններին:

Նախագահի օգնակաը, խօսելով նւէրի մասին, նշել է, որ ՌԴ նախագահը տարատեսակ նւէրների արարողակարգային պահուստ ունի, ինչ-որ բան կընտրի այնտեղից։

Յարակից լուրեր

  • Նշմար. Բարացուցական խօսք եւ անհեթեթ փորձ
    Նշմար. Բարացուցական խօսք եւ անհեթեթ փորձ

    Իտլիպի մէջ Թուրքիա-Ռուսիա լարուածութիւնը կը գտնուի բարձր մակարդակի վրայ: Դէպքերը կը զարգանան արագօրէն եւ ի վնաս թրքական կողմին: Թուրքիոյ պաշտպանութեան նախարարի «Իտլիպի մէջ հարցը կրնայ լուծուիլ, եթէ Ռուսիան մէկ կողմ կանգնի» անհեթեթ խօսքը լաւագոյնս կ՛արտայայտէ թրքական կողմին անճրկութիւնն ու յուսահատութիւնը, սակայն ասիկա այդ մասին միակ վկայութիւնը չէ, այլ գոյութիւն ունին այդ իրողութիւնը հաստատող նոյնքան խօսուն այլ օրինակներ:

  • «Հասարակական իշաճանճի» յաղթանակին սպասելիս
    «Հասարակական իշաճանճի» յաղթանակին սպասելիս

    Բերնի Սանդերսը յաղթեց Նեւադա նահանգի փրայմերիզում: Դեմոկրատական կուսակցութեան ներկուսակցական մրցավազքում ձախակողմեան սենատորի յաղթանակներն աւելի են ամրապնդում նրա կողմնակիցների յոյսերն առ այն, որ առաջիկայ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրութիւններին հէնց «խելագար Սանդերսը» կը ներկայացնի Դեմոկրատական կուսակցութեանը:

  • ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հանդիպել է Աւստրիայի իր գործընկերոջ հետ
    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հանդիպել է Աւստրիայի իր գործընկերոջ հետ

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ փետրւարի 23-ի առաւօտեան հանդիպել է աշխատանքային այցով Իրան ժամանած Աւստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շանբերգի եւ նրա գլխաւորած պատւիրակութեան հետ:

  • Բերնի Սանդերսը յաղթել է Նեւադա նահանգի փրայմերիզում
    Բերնի Սանդերսը յաղթել է Նեւադա նահանգի փրայմերիզում

    Դեմոկրատական կուսակցութիւնից առաջադրւած ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը յաղթել է Նեւադա նահանգի փրայմերիզում:

  • Թրամփը Բոլթոնին մեղադրել է դաւաճանութեան մէջ եւ սպառնացել խանգարել նրա գրքի հրատարակմանը
    Թրամփը Բոլթոնին մեղադրել է դաւաճանութեան մէջ եւ սպառնացել խանգարել նրա գրքի հրատարակմանը

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը խօսել է ազգային անվտանգութեան հարցերով իր նախկին խորհրդական Ջան Բոլթոնի գրքի առաջիկայ հրատարակման մասին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։