Հա

Քաղաքական

15/08/2018 - 08:25

«Eurasianet.org». «Ամերիկացի կոնգրեսականն Ադրբեջանում է. անվտանգութի՞ւն, թէ՞ գաղտնի միաբանութիւն»

ԱՄՆ կոնգրեսականն այցով Կովկասում է, որպէսզի աջակցութիւն ցուցաբերի Վրաստանի եւ Ադրբեջանի փորձերին՝ ստեղծել Եւրոպայի համար ռուսական էներգիայի փոխարինող: 

«alikonline.ir» - ԱՄՆ կոնգրեսականն այցով Կովկասում է, որպէսզի աջակցութիւն ցուցաբերի Վրաստանի եւ Ադրբեջանի փորձերին՝ ստեղծել Եւրոպայի համար ռուսական էներգիայի փոխարինող: Այս մասին ըստ «news.am»-ի՝ գրում է «Eurasianet.org» կայքի՝ Թուրքիայի եւ Կովկասի հարցերով խմբագիր Ջոշուա Կուչերան:

Ըստ նրա՝ արտաքինից սա սովորական այց է տարածաշրջան՝ էներգետիկ անվտանգութեան մասին շեշտադրումներով եւ Վրաստանին սահմանակից դէ ֆակտօ անկախ Հարաւային Օսիա այցով: Բայց այն, որ այդ կոնգրեսականը Դեւին Նունէսն է, մի շարք դաւադրութիւնների տեսութիւնների տեղիք է տւել, քանի որ վերջինը յայտնի է վերջերս նախագահ Թրամփի եւ Ռուսաստանի միջեւ հնարաւոր գաղտնի կապերը հերքելով:

Թրամփի դէմ «#resistance»-ի հիմնադիր ինտերնետային հարթակը՝ «Daily Kos»-ը գրում է. «Ո՞ւր է ընդհանրապէս Դեւին Նունէսը: Ադրբեջանում կեղծ վկաներ է հաւաքում»: Մեղադրանքը կապւած է ռուս-ադրբեջանցի փոփ աստղ Էմին Աղալարովի հետ, ով կազմակերպել էր Թրամփի քարոզարշաւի կազմակերպիչների եւ մի քանի ռուսների հանդիպումը, որոնք էլ խոստացել էին ցեխ շպրտել 2016 թ. նախագահական ընտրութիւններում Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնի վրայ:

Ըստ խմբագրի, եթէ դա իրականում Նունէսի առաքելութիւնն էր, ապա նա լաւ թաքցրել է այդ հանգամանքը: Եւ նրա ներկայացրած վարկածն առնւազն համընկնում է իր բազմաթիւ այլ գործընկերների ասածների հետ, որոնք տարիների ընթացքում բազմիցս նմանատիպ այցեր են կատարել: Ադրբեջանում նա հանդիպել է նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ով, ի դէպ, Աղալարովի նախկին աներն է։ Նրանք քննարկել են Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ քաղաքական, տնտեսական եւ անվտանգութեան ոլորտներում բարեյաջող համագործակցութեան հարցեր, ինչպէս յայտնում է տեղի մամուլը:

Վրաստանում նա հանդիպել է վարչապետ Մամուկա Բախտաձէի հետ, ինչից յետոյ վերջինը թւիթերեան իր էջում յոյս է յայտնել, որ ԱՄՆ-ի հետ առեւտրային եւ տնտեսական համագործակցութիւնը, սերտ քաղաքական յարաբերութիւններին համընթաց, կը զարգանայ:

Կուչերան կարծում է, որ Նունէսի այցի շեշտադրումներից մէկն էլ, հաւանաբար, գազի հարաւային միջանցքն է, որը պէտք է բնական գազ մատակարարի Եւրոպային Կասպից ծովից՝ դրանով փորձելով թուլացնել շուկայում Ռուսաստանի դերը:

«Միակ ձեւը, որով վերջապէս կը կարողանանք Ռուսաստանին դիմակայել, նրան ասելն է, որ էներգիայի համար նրանից կախւած չենք լինելու»,- ասել է Նունէսը:

Կոնգրեսականը նաեւ անդրադարձել է Իտալիայի ընդդիմութեանը եւ Տրանսադրիատիկ գազատարին, ինչը նա նկարագրել է որպէս ռուսական քարոզչութիւն: Ըստ նրա՝ ռուսական քարոզչութիւնն իսկապէս գործում է Իտալիայում, եւ իտալացիներին դեռեւս չի յաջողւել դուրս գալ այս ծրագրից:

Խմբագրի խօսքով՝ սրանք Բաքւի սիրտը շահելու համար հնչեցրած խօսքեր են, սակայն Նունէսը նաեւ յայտնի է երկար ժամանակ Հայաստանին ցուցաբերած աջակցութեամբ: Վերջերս նա ստորագրել է հայամէտ բազմաթիւ բաց նամակների տակ, այդ թւում՝ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին տրամադրւող ԱՄՆ օգնութեան առաւել մեծ փաթեթի օգտին նամակի: Նունէսը նաեւ ապրիլին նամակ է ստորագրել, որը Թրամփին կոչ էր անում ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը:

Յարակից լուրեր

  • «Միւնխէնեան հանդիպման վտանգաւոր հետեւանքները». «168 ժամ»
    «Միւնխէնեան հանդիպման վտանգաւոր հետեւանքները». «168 ժամ»

    «168 ժամ»-ն իր այսօրւայ համարում գրել է. «Միւնխէնի անվտանգութեան գագաթաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցութեամբ շաբաթ օրը կայացած հանրային քննարկման վերաբերեալ գնահատականները հակասական են, թէեւ բացասական արձանագրումները գերակշռում են դրականի նկատմամբ։ Այդ հանդիպման ընթացքում մեր՝ հայկական կողմի տեսանկիւնից բացասական երանգներ արձանագրւեցին ինչպէս ֆորմալ՝ արտայայտչամիջոցների, այնպէս էլ՝ բովանդակային առումով։

  • Իդլիբից՝ Ղարաբաղ. Թուրքիան կը վառի՞ Կովկասում պատերազմի պատրոյգը
    Իդլիբից՝ Ղարաբաղ. Թուրքիան կը վառի՞ Կովկասում պատերազմի պատրոյգը

    Պատերազմից հնարաւոր չէ խուսափել, այն հնարաւոր է լոկ հետաձգել՝ օգուտ հակառակորդի. իտալացի փիլիսոփա Նիկոլոյ Մաքիաւելիի այս միտքը, ցաւօք, կիրառելի է ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման շուրջ ստեղծւած իրողութիւնների պարագայում: Ադրբեջանը եւ Հայաստանը բանակցութիւններ են վարում յանուն բանակցութիւնների՝ առանց որեւէ լուրջ յոյսի, որ քաղաքական փոխզիջման կարելի է հասնել:

  • Պօղոսեան. «Պէտք է պատրաստ լինենք, որ Ադրբեջանն իր շինծու պատմութիւնները մեզ վրայ չջարդի»
    Պօղոսեան. «Պէտք է պատրաստ լինենք, որ Ադրբեջանն իր շինծու պատմութիւնները մեզ վրայ չջարդի»

    «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պօղոսեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում անդրադարձել է Փաշինեան-Ալիեւ բանավէճին եւ դրանով պայմանաւորւած հայ-ադրբեջանական տեղեկատւական պատերազմին։

  • ««Միւնխէնեան դերբի» ձեւաչափը ծուղակ է հայկական կողմի համար». Վահէ Յովհաննիսեան
    ««Միւնխէնեան դերբի» ձեւաչափը ծուղակ է հայկական կողմի համար». Վահէ Յովհաննիսեան

    Միւնխէնում կայացած Փաշինեան-Ալիեւ թոք-շոուն եւ դրա մեդիա-քննարկումները ստիպում են անել մի քանի յստակեցում։ Այս մասին իր յօդւածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամաւոր վահէ Յովհաննիսեանը:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Կրկին ու կրկին Արցախի օժանդակութեան հարցականը
    «Հայրենիք»-ի խմբագրական. Կրկին ու կրկին Արցախի օժանդակութեան հարցականը

    Այս օրերուն, սովորութիւն դարձած է Միացեալ Նահանգներու յառաջիկայ տարեշրջանի պետական ամավարկին արտաքին օժանդակութիւններու թղթածրարի վերստուգման եւ վաւերացման գործընթացը, ուր միշտ խնդրայարոյց եղած է Արցախը, միշտ ալ նկատի չառնուելով ու լուսանցքի տակ առնուելով Սպիտակ տան կողմէ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։