Հա

Քաղաքական

17/09/2018 - 13:10

Նեթանիահու. «Իսրայէլը մտադիր է թոյլ չտալ թշնամիներին առաջադէմ զէնք ունենալ»

Իսրայէլը մշտապէս աշխատում է, որ թոյլ չտայ իր հակառակորդներին առաջատար զէնք ձեռք բերել: Այդ մասին յայտարարել է երկրի վարչապետ Բենեամին Նեթանյահուն Սիրիայի ուղղութեամբ հերթական օդային հարւածներից յետոյ:

«alikonline.ir» - Իսրայէլը մշտապէս աշխատում է, որ թոյլ չտայ իր հակառակորդներին առաջատար զէնք ձեռք բերել: Այդ մասին յայտարարել է երկրի վարչապետ Բենեամին Նեթանիահուն Սիրիայի ուղղութեամբ հերթական օդային հարւածներից յետոյ: Տեղեկացնում է «tert.am»-ը՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով:

Յայտնի է, որ սիրիական իշխանութիւնները մեղադրել են իսրայէլական կողմին Դամասկոսի օդանաւակայանի շրջակայքում հարւածներ իրականացնելու համար:

«Իսրայէլը մշտապէս աշխատում է թշնամիների մօտ առաջադէմ զինատեսակների յայտնւելուն խոչընդոտելու ուղղութեամբ: Մեր կարմիր գծերն առաւել քան երբեւէ յստակ են, եւ մեր վճռականութիւնը՝ թոյլ չտալ, որ դրանք խախտւեն, նոյնպէս ուժեղ է, առաւել քան երբեւէ»,- ասել է Նեթանեահուն կառավարութեան նիստի ժամանակ:

Յարակից լուրեր

  • «2019-ին ստացւած զէնքերից շատերն արտադրւած են 80-ականներից աւելի վաղ». Կ. Վրթանէսեան
    «2019-ին ստացւած զէնքերից շատերն արտադրւած են 80-ականներից աւելի վաղ». Կ. Վրթանէսեան

    «Կալաշնիկովի աւտոմատի՞ց ենք հրաժարւելու, գնդացիների՞ց, նռնականետի՞ց, թէ՞ հրետանու մեծ մասից: Դա անիմաստ, քարոզչական յայտարարութիւն էր»,- Yerkir.am-ի հետ զրոյցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի` 80-ականների զէնքերից հրաժարւելու մասին յայտարարութեանը, ասաց ռազմական փորձագէտ, Razm.info մասնագիտացւած կայքի հիմնադի-խմբագիր Կարէն Վրթանէսեանը:

  • «Թրամփի «դարի գործարքը» չի համապատասխանում ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բանաձեւի դրոյթներին». Պեսկով
    «Թրամփի «դարի գործարքը» չի համապատասխանում ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բանաձեւի դրոյթներին». Պեսկով

    Պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան կարգաւորման հարցով «դարի գործարք»-ի որոշ դրոյթներ այնքան էլ չեն համապատասխանում ՄԱԿ-ի Անվտանութեան խորհրդի բանաձեւի դրոյթներին եւ դա նկատւում է անզէն աչքով, «Մոսկւա: Կրեմլ: Պուտին» հաղորդման եթերում յայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

  • Վերջնագիրն ու միակողմանի գործարքի եւ խաղաղութեան անհեթեթութիւնը
    Վերջնագիրն ու միակողմանի գործարքի եւ խաղաղութեան անհեթեթութիւնը

    Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփ չորեքշաբթի, 29 յունուարին յայտարարեց Միջին Արեւելքի խաղաղութեան իր երկար սպասուած ծրագիրը` «Դարու գործարք»-ը: Ներկայութեան պատկերը աւելի քան խօսուն էր. ներկայ էր Իսրայէլի վարչապետ Պենիամին Նեթանիահուն, սակայն բացակայ էին պաղեստինեան կողմի ներկայացուցիչները, որոնք կտրուկ կերպով մերժեցին ծրագիրը:

  • Թրամփի «դարի գործարքը» ձախողւում է. Սուրբ հողերը դեռ երկար ժամանակ չեն տեսնի խաղաղութիւն
    Թրամփի «դարի գործարքը» ձախողւում է. Սուրբ հողերը դեռ երկար ժամանակ չեն տեսնի խաղաղութիւն

    Արդէն 70 տարուց աւելի Մերձաւոր Արեւելքում ամենաթէժ կէտերից մէկը շարունակում է մնալ Իսրայէլի եւ Պաղեստինի միջեւ հակամարտութիւնը: Դարեր ի վեր Պաղեստինն ու Սուրբ հողը գտնւել են իրար յաջորդող պատերազմների թատերաբեմում: Այժմ այդ տարածքը վերածւել է արաբների եւ հրեաների կռւախնձորի, իսկ այդ հակամարտութիւնը սկսւել է 1940-ական թւականներին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յունւարի 20-ին հրապարակեց իր «դարի գործարքը», որն իրենից ենթադրում է հակամարտութեան լուծման ամերիկեան (նաեւ հրէական) տեսլականը:

  • Իսրայէլցիներին թոյլ կը տան այցելել Սաուդական Արաբիա
    Իսրայէլցիներին թոյլ կը տան այցելել Սաուդական Արաբիա

    Իսրայէլի ՆԳ նախարարութիւնը յայտարարել է, որ թոյլ կը տայ իսրայէլցիներին մեկնել Սաուդական Արաբիա կրօնական կամ գործնական նպատակով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։