Հա

Քաղաքական

21/10/2018 - 12:20

Ջէյմզ Վորլիք․ «Ղարաբաղի հարցի նկատմամբ այս աշխատակազմի կողմից հետաքրքրութեան վկայութիւն չեմ տեսնում»

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջէյմզ Վորլիքը չի տեսնում որեւէ վկայութիւն այն բանի, որ ԱՄՆ այժմեան աշխատատկազմը հետաքրքրւած է Լեռնային Ղարաբաղի հարցով։ Այս մասին նա յայտարարեց «Սառեցւած հակամարտութիւններ եւ Կրեմլի օրակարգը» թեմայով բանավէճի ժամանակ, որ կազմակերպւել էր «Ատլանտեան խորհուրդ» ամերիկեան վերլուծական կենտրոնի կողմից։ 

«alikonline.ir» - ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջէյմզ Վորլիքը չի տեսնում որեւէ վկայութիւն այն բանի, որ ԱՄՆ այժմեան աշխատատկազմը հետաքրքրւած է Լեռնային Ղարաբաղի հարցով։ Այս մասին նա յայտարարեց «Սառեցւած հակամարտութիւններ եւ Կրեմլի օրակարգը» թեմայով բանավէճի ժամանակ, որ կազմակերպւել էր «Ատլանտեան խորհուրդ» ամերիկեան վերլուծական կենտրոնի կողմից։ Տեղեկացնում է «news.am»-ը:

«Մոսկւան հետաքրքրւած է վստահութեան ամրապնդման միջոցների աջակցմամբ։ ԱՄՆ-ը պէտք է մասնակցի դրան։ Վերջին աշխատակազմը սկսել է այդ գործընթացը, սակայն ես չեմ տեսնում այս աշխատակազմի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցի նկատմամբ հետաքրքրութեան որեւէ ապացոյց»,- յայտարարեց նա՝ յաւելելով, որ ԵԱՀԿ ՄԽ այժմեան ներկայացուցիչը ծայրայեղ դէպքում դեսպանի ռանգի է արժանի։

Ջէյմզ Վորլիքն ընդգծեց, թէ կուզէր, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան միասին աշխատէին այն քայլերի ուղղութեամբ, որոնց այս պահին կարելի է հասնել՝ մարդկանց միջեւ շփումները եւ վստահութեան ամրապնդման միջոցառումները։ «Ես, իրօք, կարծում եմ, որ կայ հնարաւորութիւն սկսելու քննարկումներն այն մասին, թէ ինչ տեսք կարող են ունենալ խաղաղապահ ուժերը»,- յաւելեց նա։

Պատասխանելով այն հարցին, թէ կարող են արդեօք ռուս խաղաղարարները լինել հնարաւոր խաղաղապահ ուժերի մի մասը, Վորլիքը բացատրեց, ու գոյութիւն ունի ջենթլմենական համաձայնութիւն, որը, նրա կարծիքով, երբեք չի գրանցւել որեւէ փաստաթղթում։ Նա պարզաբանեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը համաձայնել է, որ համանախագահող կամ նրանց հարեւան երկրներից որեւէ մէկը չի կարող խաղաղարար առաքելութեան մաս լինել։

Նախկին համանախագահը կարծում է, որ ղարաբաղեան հակամարտութեան դէպքում Մոսկւան չունի հակամարտութիւնն ինքնուրոյն լուծելու իրաւունք։ Ի տարբերութիւն այլ հակամարտութիւնների՝ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը Ղարաբաղում ընդհանուր հետաքրքրութիւն ունեն՝ անկայուն իրավիճակն ու ռազմական գործողութիւնները չեն համապատասխանում երկրներից որեւէ մէկի շահերին։ «Լաւրովի կողմից առաջարկւած կարգաւորումը շատ չի տարբերւում այն կարգաւորումից, որ մենք կառաջարկէինք»,- ասաց նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։