Հա

Քաղաքական

22/10/2018 - 13:00

Կոնգրեսականները կոչ են արել Թրամփին՝ Մաթիսին թողնել Պենտագոնի ղեկավարի պաշտօնում

ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներն անհանգստացած են պաշտպանութեան նախարար Ջէյմզ Մաթիսի հնարաւոր մօտալուտ պաշտօնաթողութեան վերաբերեալ հաղորդագրութիւններից: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներն անհանգստացած են պաշտպանութեան նախարար Ջէյմզ Մաթիսի հնարաւոր մօտալուտ պաշտօնաթողութեան վերաբերեալ հաղորդագրութիւններից: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, հոկտեմբերի 22-ին գրել է «The Hill» հրատարակութիւնը:

Սենատի զինւած ուժերի գործերի կոմիտէում դեմոկրատների ղեկավար Ջէկ Ռիդը նշել է, որ այդ պաշտօնաթողութիւնը «խիստ անտեղի կը լինէր եւ կը հարւածէր ազգային անվտանգութեանը»:

Նրա կարծիքով՝ Կոնգրեսի միւս անդամները նոյնպէս հաւանութիւն չեն տալիս Մաթիսի պաշտօնաթողութեան գաղափարին: Ներկայացուցիչների պալատի զինւած ուժերի գործերի կոմիտէի անդամ դեմոկրատ Ադամ Սմիթը գտնում է, որ պաշտպանութեան նախարարի պաշտօնում Մաթիսի գտնւելը օգուտ է բերում ԱՄՆ-ին:

«Ինչպէս երեւում է, նա կարողանում է աշխատել նախագահի հետ՝ զսպելով նրա վատագոյն հակումները»,- յայտարարել է նա «The Hill»-ին: Երկու կուսակցութիւններից կոնգրեսականներն անհանգստացած են այն բանից, որ, փոխարինելով Մաթիսին, նախագահը կարող է խախտել ուժերի հաւասարակշռութիւնն իր վարչակազմում: Մաթիսը, ինչպէս համարւում է, չափաւոր դիրք է բռնում մի ամբողջ շարք միջազգային հարցերում՝ ի տարբերութիւն, օրինակ, Թրամփի՝ ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։