Հա

Քաղաքական

17/11/2018 - 08:35

«The Washington Post». «Ջամալ Խաշեղջիի սպանութիւնը պատւիրել է Սաուդական Արաբիայի թագաժառանգը»

Միացեալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչութիւնը (ԿՀՎ-CIA) պարզել է, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջիի սպանութիւնը պատւիրել է Սաուդական Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը: 

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչութիւնը (ԿՀՎ-CIA) պարզել է, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջիի սպանութիւնը պատւիրել է Սաուդական Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը: Այդ մասին գրում է «The Washington Post»-ը՝ վկայակոչելով լաւատեղեակ աղբիւրները: Յայտնում է «tert.am»-ը:

Հրապարակման համաձայն՝ ԿՀՎ-ն գաղտնալսել է Խաշեղջիի հեռախօսազրոյցը թագաժառանգի եղբօր՝ Խալիդ բին Սալմանի հետ, ով նաեւ ԱՄՆ-ում Սաուդական Արաբիայի դեսպանն է: Խալիդը լրագրողին ասել է, որ ամուսնութեան համար նա պէտք է այցելի Ստամբուլում Սաուդական Արաբիայի հիւպատոսութիւն եւ ստանայ անհրաժեշտ փաստաթղթերը՝ վստահեցնելով, որ նրա անվտանգութիւնն ապահովւած կը լինի, յայտնում են թերթի աղբիւրները:

«The Washington Post»-ը տեղեկութիւն չունի՝ արդեօ՞ք Խալիդը գիտէր նախապատրաստւող սպանութեան մասին, սակայն պնդում է, որ ԱՄՆ-ում Սաուդական Արաբիայի դեսպանը լրագրողին զանգահարել է եղբօր հրամանով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։