Հա

Քաղաքական

15/01/2019 - 12:10

Փայլան. «Թուրքիան խորը տնտեսական ճգնաժամի մէջ է»

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցութեան անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրւած պատգամաւոր Կարօ Փայլանը յայտարարել է, որ Թուրքիան գտնւում է տնտեսական խորը ճգնաժամի մէջ:

«alikonline.ir» - Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցութեան անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրւած պատգամաւոր Կարօ Փայլանը յայտարարել է, որ Թուրքիան գտնւում է տնտեսական խորը ճգնաժամի մէջ: Գրում է «Tert.am»-ը:

«Twitter»-ի իր պաշտօնական էջում հայազգի պատգամաւորը նշել է, որ միակ ելքը ժողովրդավարական ու տնտեսական կառուցւածքային փոփոխութիւններն են, որոնց մասին, սակայն, իշխանութիւնները չեն մտածում:

«Արդիւնաբերութեան ծաւալը 6.5 տոկոսով ընկել է, գործազրկութիւնն աճում է, ներդրումները՝ նւազում: Խորը տնտեսական ճգնաժամի մէջ ենք»,- ասել է Փայլանը:

Աւելի վաղ Կարօ Փայլանը նախազգուշացրել էր թուրքական իշխանութիւններին հնարաւոր տնտեսական ճգնաժամի մասին։ Ըստ Փայլանի՝ եթէ իշխանութիւնները ոչինչ չձեռնարկեն, ապա Թուրքիայում մօտ ապագայում կարող է կրկնւել 1994-ի և 2001-ի տնտեսական ճգնաժամը:

Ըստ հայազգի պատգամաւորի՝ 2017-ին երկրում գրանցւած տնտեսական աճը միայն թւացեալ է և նման է մեքենայի, որը մեծ արագութեամբ է սլանում, սակայն իրականում փչացած է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։