Հա

Քաղաքական

06/03/2019 - 10:20

ՀՀ-ն ու Իրանը յայտարարում են «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը իրականացնող ընկերութեան ընտրութեան մեկնարկի մասին

Մեղրիում 2007 թ. մարտի 19-ին  ՀՀ կառավարութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութեան միջեւ (այսուհետ՝ կողմեր) ստորագրւել է «Արաքս սահմանային գետի վրայ հիդրոէլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործելու բնագաւառում համագործակցութեան մասին» համաձայնագիր: 

«alikonline.ir» - Մեղրիում 2007 թ. մարտի 19-ին  ՀՀ կառավարութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութեան միջեւ (այսուհետ՝ կողմեր) ստորագրւել է «Արաքս սահմանային գետի վրայ հիդրոէլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործելու բնագաւառում համագործակցութեան մասին» համաձայնագիր: 

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից, կողմերը յայտարարում են «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրն իրականացնող կազմակերպութեան` ներդրող ընկերութեան ընտրութեան մեկնարկի մասին։ 

Նախատեսւում է, որ ներդրող ընկերութիւնն ինքնուրոյն լուծելու է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման, շահագործման եւ տնօրինման հետ կապւած ֆինանսական միջոցների հայթայթման եւ կազմակերպչական բոլոր հարցերը: Շինարարութիւնը պէտք է իրականացւի 5 տարւայ ընթացքում, որից յետոյ 15-20 տարի երաշխիքային ժամկէտում «Մեղրի» ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան պէտք է վաճառքի նպատակով տեղափոխւի Իրան` ներդրող ընկերութեան կողմից կառուցւող մօտ 20կմ երկարութեամբ եւ 220կՎ լարմամբ երկշղթա բարձրավոլտ օդային էլեկտրահաղորդման գծով (Ագարակ ենթակայանում նախատեսելով 3 անջատիչով սխեմա): 

Հետաքրքրւած ներդրողները «Մեղրի» ՀԷԿ-ի կողմից արտադրւող էլեկտրական էներգիայի գնման գնի վերաբերեալ նախնական առաջարկները, համապատասխան ֆինանսական մոդելի ուրւագծմամբ, կարող են մինչեւ սոյն թւականի ապրիլի 5-ը ներկայացնել ՀՀ էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարարութեան էլեկտրոնային հասցէին՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։: Սոյն թւականի ապրիլին նախատեսւում է ԻԻՀ Թեհրան քաղաքում կազմակերպել հանդիպում-քննարկում: Հետաքրքրւած ներդրողների մասնակցութիւնը Թեհրանում կազմակերպւող հանդիպմանը ցանկալի է։ Հանդիպման ընթացքում նախատեսւում է նախապատւութիւն տալ պոտենցիալ այն ներդրողին, որի կողմից առաջարկւող ֆինանսական մոդելը կընտրւի որպէս լաւագոյնը։ Այնուհետեւ պոտենցիալ ներդրողին կառաջարկւեն հետագայ համագործակցութեան պայմանները։

 «Մեղրի» ՀԷԿ-ի հիմնական բնութագրերը բերւած են ստորեւ 

  • Հաշւարկային հզօրութիւն՝ 100 ՄՎտ,
  • Էլեկտրական էներգիայի տարեկան հաշւարկային արտադրանք՝ 750-800 մլն. կՎտժ,
  • Հաշւարկային ճնշում՝ 90 մ,
  • Ճնշումային թունելի տրամագիծ՝ 7.5 մ,
  • Ճնշումային թունելի երկարութիւն՝ 18.2 կմ,
  • Կապիտալ ներդրումների ծաւալ՝ շուրջ 300 մլն. ԱՄՆ դոլար։ 

Պատւարը.

Պատւարի տիպը՝ ջրթափային-բետոնային,

բարձրութիւնը` 9 մ,

կատարի երկարութիւնը` 200 մ,

Էլեկտրակայանի տիպը` վերգետնեայ,

Տուրբինի տիպը՝ ուղղահայաց Francis,

Ճնշումային խողովակաշարի տրամագիծը՝ մինչեւ 4.3 մ:

Ըստ նախնական գնահատականների՝ բերւում են նաեւ հիմնական շինարարական աշխատանքների մօտաւոր ծաւալները.

Ջրթափային պատւար եւ լրացուցիչ սարքեր

գրունտային (հողային) աշխատանքներ                   820,000 մ3

գրունտային (ժայռային) աշխատանքներ                 160,000 մ3

 բետոն                                                                   130,000 մ3

ցեմենտ                                                                 47,000 տ

կաղապարամած (опалубка)                                     82,000 մ²

ամրան (арматура)                                                  5,330 տ

 

Ճնշումային թունել (ստորեւ աղիւսակում տւեալները բերւած են 8.5 մ թունելի տրամագծով):

Ծաւալները պէտք է նւազեցւեն թունելի տրամագծին համապատասխան (թունելի տրամագիծը` 7.5 մ): 

թունելի փորում (drill-and-blest)

286,000 մ3

թունելի փորում (TBM)

1,105,000 մ3

ՕԿՋ

350,000 մ3

թունելի բետոնային աշխատանքներ

37,000 մ3

թունելի հաւաքովի բետոնէ կոնստրուկցիաներ

154,000 մ3

ցեմենտ

78,000 մ3

կաղապարամած

69,000 մ3

ետլիցք (մոտ 10 մմ ավազահատիկներով)

47,000 մ3

փորում (бурение) և ցեմենտացում

6,000 գծամետր

ամրան

13,000 տ

ՀԷԿ-ի շէնք.

գրունտային (հողային) աշխատանքներ                 20,000 մ3

գրունտային (ժայռային) աշխատանքներ               186,000 մ3

բետոն                                                                   17,000 մ3

ցեմենտ                                                                 7,000 տ

կաղապարամած                                                    9,200 մ²

ամրան                                                                  5,330 տ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։