Հա

Քաղաքական

17/03/2019 - 14:20

Մակրոնը մեղադրել է «Դեղին բաճկոնաւորներին» հանրապետութիւնը ոչնչացնելու մէջ

Մարտի 16-ին Ֆրանսիայում տեղի ունեցած զանգւածային բողոքի ցոյցերը եւ դրանց հետեւանքով յարձակումներն ու անկարգութիւնները երկրի բարօրութեանն ուղղւած պայքար չէ, այլ հակառակը: Այդ մասին յայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը:

«alikonline.ir» - Մարտի 16-ին Ֆրանսիայում տեղի ունեցած զանգւածային բողոքի ցոյցերը եւ դրանց հետեւանքով յարձակումներն ու անկարգութիւնները երկրի բարօրութեանն ուղղւած պայքար չէ, այլ հակառակը: Այդ մասին յայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը: Ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «Life»-ը՝ յղում կատարելով նախագահի թւիթերեան գրառմանը:

«Այսօր Ելիսէյեան այգիներում տեղի ունեցածն այլեւս բողոքի ցոյց չէ: Դա մարդիկ են, որոնք ցանկանում են ոչնչացնել հանրապետութիւնը»,- գրել է նա իր միկրոբլոգում:

Նրա խօսքերով՝ շատ գործողութիւններ են ձեռնարկւել «Դեղին բաճկոնաւորների» բողոքի ցոյցերը հանգուցալուծելու համար, սակայն դա բաւարար չէ: Այդ առնչութեամբ նա ցանկանում է հնարաւորինս արագ «ուժեղ որոշում» կայացնել հետագայում նման նախաձեռնութիւնները կանխելու համար:

Մարտի 16-ին Ֆրանսիայում «Դեղին բաճկոնաւորների» ցոյցերի նոր ալիք է բարձրացել, որը վերաճել է ոստիկանութեան հետ բախումների: Ելիսէյեան այգիներում ցուցարարները յարձակւել են յայտնի բրենդների մի շարք խանութների, բանկերի, ռեստորանների եւ ոստիկանական մեքենաների վրայ: Տուժել են 17 ոստիկաններ, 1 հրշէջ եւ աւելի քան 40 ցուցարարներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։