Հա

Քաղաքական

29/04/2019 - 14:10

«SIPRI». «609 մլն. դոլար. 2018 թ. Հայաստանի ռազմական ծախսերն աւելացել են 33%-ով»

Խաղաղութեան խնդիրների հետազօտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է աշխարհում ռազմական ծախսերի վերաբերեալ նոր զեկոյցը, համաձայն որի՝ 2018 թ. աշխարհում 1.8 տրլն. դոլարի ռազմական ծախս է արւել:

«alikonline.ir» - Խաղաղութեան խնդիրների հետազօտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է աշխարհում ռազմական ծախսերի վերաբերեալ նոր զեկոյցը, համաձայն որի՝ 2018 թ. աշխարհում 1.8 տրլն. դոլարի ռազմական ծախս է արւել: Տեղեկացնում է «Tert.am»-ը:

Ըստ զեկոյցի՝ Հայաստանը 2018 թ. ծախսել է 609 մլն. դոլար, ինչը 33%-ով աւելի է 2017թ. ցուցանիշից:

Իրանը ռազմական ծախսերի մօտ 10% կրճատում է արձանագրել՝ ծախսելով 13.2 մլրդ. դոլար:

Նշւում է, որ Թուրքիան անցած տարում ռազմական ծախսերն աւելացրել է 24%-ով՝ ցուցանիշը հասցնելով 19 մլրդ. դոլարի: Այն ներառւել է ռազմական ծախսերի առումով առաջատար 15 պետութիւնների շարքում:

Նշւում է, որ 2017 թ. համեմատ՝ աշխարհում ռազմական ծախսերի ցուցանիշն աճել է 2.6%-ով: Զեկոյցի համաձայն՝ 2018 թ. ամենաշատ ծախսողների հնգեակն ունի հետեւեալ պատկերը՝ Միացեալ Նահանգներ, Չինաստան, Սաուդական Արաբիա, Հնդկաստան եւ Ֆրանսիա: Այս երկրներին միասին բաժին է ընկել համաշխարհային ռազմական ծախսերի 60%-ը:

ԱՄՆ-ի ռազմական ծախսերը 2010թ. ի վեր առաջին անգամ աճ են արձանագրել (649 մլրդ. դոլար), մինչդեռ Չինաստանն այդ աճը (250 մլրդ. դոլար) արձանագրել է 24-րդ տարին անընդմէջ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այն 61.4 մլրդ դոլարով 6-րդ հորիզոնականում է: 2017 թ. համամետ՝ ՌԴ-ի ռազմական ծախսն աճել է 3.5%-ով:

Ըստ մասնագէտների՝ 2018 թ. աշխարհում գրանցւել է ռազմական ծախսերի՝ 1988 թ. ի վեր ամենաբարձր ցուցանիշը:

Նշւում է, որ 2018 թ. ռազմական ծախսերը նւազել են Աֆրիկայում, ինչպէս նաեւ Մերձաւոր Արեւելքում, փոխարէնը՝ աւելացել Լատինական Ամերիկայում, Եւրոպայում եւ Ասիայում:

ՆԱՏՕ-ի անդամ պետութիւնների ընդհանուր ռազմական ծախսը կազմել է 936 մլրդ. դոլար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։