Հա

Քաղաքական

05/05/2019 - 10:30

ԵՄ-ին մտահոգում է ԱՄՆ-ի՝ Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ նոր սահմանափակումները

ԵՄ-ին, Մեծ Բրիտանիաին, Ֆրանսիաին եւ Գերմանիաին մտահոգում է ԱՄՆ-ի՝ Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ նոր սահմանափակումները: Այս մասին ասւած է ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի եւ երեք երկրների ԱԳ նախարարների համատեղ յայտարարութեան մէջ:

«alikonline.ir» - ԵՄ-ին, Մեծ Բրիտանիաին, Ֆրանսիաին եւ Գերմանիաին մտահոգում է ԱՄՆ-ի՝ Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ նոր սահմանափակումները: Այս մասին ասւած է ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի եւ երեք երկրների ԱԳ նախարարների համատեղ յայտարարութեան մէջ: Փոխանցում է «BBC»-ն:

Յայտարարութեան մէջ նշւած է, որ Իրանը լիարժէքօրէն կատարել է Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնները, եւ եւրոպական կողմը վճռակամ է պահպանելու Միջուկային գործարքը:

Անդրադառնալով ԵՄ-ի՝ Իրանի հետ առեւտրի ֆինանսաւորման յատուկ մեխանիզմին (INSTEX)՝ յայտարարութեան մէջ ասւած է, որ ԵՄ-ն զգալիօրէն աւելացնելու է մեխանիզմում իր բաժնեմասը:

Նշենք, որ նախօրէին Սպիտակ տունը յայտարարել է Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ սահմանած միակողմանի պատժամիջոցները խստացնելու իր որոշման մասին:

ԱՄՆ-ն դադարելու է բացառութիւններ անել իր սահմանած պատժամիջոցներից, որոնք թոյլ են տալիս Իրանին մատակարարել իր ծանր ջրի աւելցուկը Օմանին, ինչպէս նաեւ փոխանակել հարստացւած ուրանը դեղին կարկանդակի հետ՝ կոնցենտրատ, որը ստանում են ուրանի հանքաքարը մշակելու ընթացքում:

Միեւնոյն ժամանակ, ԱՄՆ-ն շարունակելու է պահպանել պատժամիջոցների համակարգից բացառութիւնները, որոնք վերաբերում են Բուշեհրի ատոմային էլեկտրակայանին, ինչպէս նաեւ Արաքում եւ Ֆորդոյում միջուկային կենտրոններին, սակայն, կրճատելու է դրանց գործունէութեան ժամկէտը 180-ից 90 օր տեւողութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։