Հա

Քաղաքական

05/05/2019 - 10:40

«ՌԴ-ն կը շարունակի Իրանի հետ իր միջուկային համագործակցութիւնը». ՌԴ ԱԳՆ տեղակալ

Ի հեճուկս ԱՄՆ-ի՝ Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ նոր սահմանափակումների, Ռուսաստանը կը շարունակի Իրանի հետ իր միջուկային համագործակցութիւնը: Այս մասին յայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղակալ Սերգէյ Ռիաբկովը:

«alikonline.ir» -  Ի հեճուկս ԱՄՆ-ի՝ Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ նոր սահմանափակումների, Ռուսաստանը կը շարունակի Իրանի հետ իր միջուկային համագործակցութիւնը: Այս մասին յայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղակալ Սերգէյ Ռիաբկովը: Հաղորդում է «BBC»-ն:

Ռիաբկովն ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներն անօրինական է անւանել, եւ շեշտել է, որ պաշտօնական Մոսկւան շարունակելու է Թեհրանի հետ իր միջուկային համագործակցութիւնը:

Պատասխանելով Իրանի հետ միջուկային համագործակցութեան պատճառով, Ռուսաստանի դէմ ԱՄՆ հնարաւոր պատժամիջոցների մասին հարցին, ռուս դիւանագէտն ասել է. «2012 թւականից սկսեալ, մենք ապրում ենք Ռուսաստանի դէմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցների պայմաններում: Այս ընթացքում, մենք համակերպւել ենք ԱՄՆ-ի այս անօրինական գործելաոճին»:

Նշենք, որ նախօրէին Սպիտակ տունը յայտարարել է Իրանի միջուկային ծրագրի նկատմամաբ սահմանած միակողմանի պատժամիջոցները խստացնելու իր որոշման մասին:

ԱՄՆ-ն դադարելու է բացառութիւններ անել իր սահմանած պատժամիջոցներից, որոնք թոյլ են տալիս Իրանին մատակարարել իր ծանր ջրի աւելցուկը Օմանին, ինչպէս նաեւ փոխանակել հարստացւած ուրանը դեղին կարկանդակի հետ՝ կոնցենտրատ, որը ստանում են ուրանի հանքաքարը մշակելու ընթացքում:

Միեւնոյն ժամանակ, ԱՄՆ-ն շարունակելու է պահպանել պատժամիջոցների համակարգից բացառութիւնները, որոնք վերաբերում են Բուշեհրի ատոմային էլեկտրակայանին, ինչպէս նաեւ Արաքում եւ Ֆորդոյում միջուկային կենտրոններին, սակայն, կրճատելու է դրանց գործունէութեան ժամկէտը 180-ից 90 օր տեւողութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։