Ձախ կենտրոնամէտ Յեղափոխական-դեմոկրատական կուսակցութեան թեկնածու - գիւղատնտեսութեան նախկին նախարար, գործարար Լաուրենտինօ Կորտիսոն, նախանական տւեալներով, յաղթանակ է տարել երկրի նախագահի ընտրութիւններում՝ հաւաքելով քաղաքացիների քւէների 33.07 տոկոսը:
«alikonline.ir» - Ձախ կենտրոնամէտ Յեղափոխական-դեմոկրատական կուսակցութեան թեկնածու - գիւղատնտեսութեան նախկին նախարար, գործարար Լաուրենտինօ Կորտիսոն, նախանական տւեալներով, յաղթանակ է տարել երկրի նախագահի ընտրութիւններում՝ հաւաքելով քաղաքացիների քւէների 33.07 տոկոսը: Մայիսի 5-ին այդ մասին յայտնել է հանրապետութեան Ընտրական տրիբունալի ներկայացուցիչը, տրիբունալ, որի նիստի հեռարձակումը վարել է «Telemetro» հեռուստաալիքը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:
Քւէաթերթիկների աւելի քան 92 տոկոսի տւեալների ամփոփման արդիւնքներով՝ Կորտիսոյի օգտին իր ձայնն է տւել երկրի 617 հազարից աւելի քաղաքացի: Երկրորդ տեղն զբաղեցրել է «Դեմոկրատական փոփոխութիւններ» լիբերալ կուսակցութեան թեկնածու Ռոմուլօ Ռուն. նա ունի 580 հազարից աւելի քւէ (31.07 տոկոս): Ընտրական տրիբունալում նշել են, որ արդիւնքն «անդառնալի միտում ունի»: Ընտրութիւններին մասնակցութիւնը կազմել է 73 տոկոս:
Նախագահական ընտրարշաւին մասնակցում է եօթ հաւակնորդ, պետութեան ղեկավարն ընտրւում է ընդհանուր ուղղակի եւ գաղտնի քւէարկութեամբ՝ հինգ տարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: