Հա

Քաղաքական

07/05/2019 - 12:30

«Իրանի դէմ ԱՄՆ պատժամիջոցները մարդու իրաւունքների խախտում են». ՄԱԿ-ի փորձագէտ

Միակողմանի գործողութիւնների հարցով ՄԱԿ-ի յատուկ զեկուցող Իդրիս Ջազայերիի կարծիքով, Իրանի, Վենեզուէլլայի եւ Կուբայի դէմ, ՄԱԿ-ի գործընթացից դուրս, ԱՄՆ-ի սահմանած միակողմանի պատժամիջոցները չեն համապատասխանում միջազգային էթիկայի սկզբունքներին:

«alikonline.ir» - Միակողմանի գործողութիւնների հարցով ՄԱԿ-ի յատուկ զեկուցող Իդրիս Ջազայերիի կարծիքով, Իրանի, Վենեզուէլլայի եւ Կուբայի դէմ, ՄԱԿ-ի գործընթացից դուրս, ԱՄՆ-ի սահմանած միակողմանի պատժամիջոցները չեն համապատասխանում միջազգային էթիկայի սկզբունքներին: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Այս կապկցութեամբ, ալիժիրցի փորձագէտը հանդէս է եկել պաշտօնական յայտարարութեամբ, որը հրապարկւել է ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների յանձնաժողովի կայքում:

Դատապարտելով նման միակողմանի գործողութիւնները, փորձագէտը զգուշացրել է, դրանց հումանիտար աղէտալի հնարաւոր հետեւանքների մասին: Նա նշել է, որ տնտեսական լծակների օգտագործումով, կառավարութիւնները տապալելու փորձը կարող է յանգեցնել մարդու հիմնական եւ հիմնարար իրաւունքների ոտնահարմանը, ուստի նման գործելաոճը միջազգային յարաբերութիւններում ընդունւած պրակտիկա չէ:

«Որեւէ գերտէրութեան կողմից միջազգային ֆինանսական կառոյցներում սեփական հնարաւորութիւնների չարաշահումը, դաշնակից պետութիւնների վրայ ճնշում բանեցնելու միջոցով, անկախ երկրների համար տնտեսական խնդիրների ստեղծումը, համաձայնութեան կայացման նապատակով այդ երկրի քաղաքացիներին փաստացի պատանդի կարգավիճակում պահելը, հակասում են միջազգային իրաւունքին, եւ անխուսափելիօրէն խախտում են թիրախ հանդիսացող երկրների քաղաքացիների իրաւունքները»,- ընդգծել է փորձագէտը:

Նշենք, որ Իդրիս Ջազայերին, ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների յանձնաժողովի յանձնարարականով, որպէս յատուկ զեկուցող, ուսումնասիրում է ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների (պատժամիջոցների նպատակային երկրներում) բացասական ազդեցութիւնը մարդու իրաւունքների վրայ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։