Հա

Քաղաքական

09/05/2019 - 12:40

«Իրանական գերտէրութեան պետականութեան ակունքները հասնում են միջագետք». Իրանագէտ

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը «Facebook»-ի իր էջում գրել է. «Համաշխարհային պատմութեան հանդէպ ծաղրը նրանում է, որ Ատլանտեան ովկիանոսից այն կողմ ստեղծւած պետութեան ներկայ վարչակարգը յոխորտում է մի երկրի վրայ Միջագետքում (հիմա՝ Իրաքում) ներկայութիւն ունենալու պատճառով, այն դէպքում, երբ որպէս գերտէրութիւն այս երկրի պետականութեան ակունքները, որքան էլ պարադոքսալ թւայ, հասնում են հէնց նոյն այդ միջագետք եւ յարակից շրջաններ։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը «Facebook»-ի իր էջում գրել է. «Համաշխարհային պատմութեան հանդէպ ծաղրը նրանում է, որ Ատլանտեան ովկիանոսից այն կողմ ստեղծւած պետութեան ներկայ վարչակարգը յոխորտում է մի երկրի վրայ Միջագետքում (հիմա՝ Իրաքում) ներկայութիւն ունենալու պատճառով, այն դէպքում, երբ որպէս գերտէրութիւն այս երկրի պետականութեան ակունքները, որքան էլ պարադոքսալ թւայ, հասնում են հէնց նոյն այդ միջագետք եւ յարակից շրջաններ։

Խորութեամբ վերուծելիս իրանական ընկալումներում Իրաքը ոչ միայն մեծամասամբ շիայական բնակչութիւն ունեցող անհոգի հող է, այլ նաեւ իրանական գերտէրութեան պատմական խորը արմատներ ունեցող հայեցակարգի տարածական ընկալման անբաժան ոգեղէն մի մաս, որի կենտրոն Տիզբոնի կործանումը դարեր անց սգում էր նոյնիսկ իսլամական միջնադարում Շիրւանում ծնւած եւ մեծացած իրանցի խոշորագոյն բանաստեղծ Խաղանին։

Ուստի, պատկերաւոր ասած, մերօրեայ Տիզբոնում իրանական նշանակալի ներկայութիւնը Թեհրանի համար ոչ միայն քաղաքական, տնտեսական կամ մշակութային խնդիր է, այլ առաջին հերթին՝ վերադարձ դէպի սեփական գերտէրութեան արմատներ՝ ըստ էութեան, իրանցիների մտքերում եւ սրտերում Իրանի փառքի վերահաստատման կարեւորագոյն անկիւնաքար»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։