Հա

Քաղաքական

09/05/2019 - 13:10

«Եւրոպան շարունակելու է հաւատարիմ մնալ Միջուկային գործարքին». ԵՄ յայտարարութիւնը

Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներն ու ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատարը հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ, շեշտելով, որ Եւրոպան շարունակելու է հաւատարիմ մնալ Միջուկային համապարփակ համաձայնագրին:

«alikonline.ir» - Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներն ու ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատարը հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ, շեշտելով, որ Եւրոպան շարունակելու է հաւատարիմ մնալ Միջուկային համապարփակ համաձայնագրին: Նրանք միաժամանակ նշել են, որ չեն ընդունում համաձայնագրով սահմանաւած պարտաւորութիւնների լիարժէք իրագործման հետ կապւած, Իրանի վերջնագիրը:

«Մենք լիովին հաւատարիմ ենք բոլորի անվտանգութեան շահերին համապատասխանող, աշխարհում միջուկային զէնքի չտարածման առանցքային ձեռքբերումներից մէկի՝ Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանմանն ու ամբողջական իրագործմանը:

Մենք կոչ ենք անում Իրանին, շարունակել համաձայնագրով սահմանւած իր պարտաւորութիւնների լիարժէք իրագործումը, ինչպէս դա արել է մինչ օրս: Մենք Իրանից պահանջում ենք խուսափել լարւածութիւն առաջացնող, ցանկացած գործողութիւնից:

Մենք մերժում ենք որեւէ վերջանգիր եւ շարունակելու ենք գնահատել Իրանի յանձնառութիւնը Միջուկային համաձայնագրով եւ NPT պայամանագրով ստանձնած պարտաւորութիւնների իրագործման շրջանակում: Այս կապակցութեամբ մենք յիշեցնում ենք Ատոմային էներգետիկայի միջազգային կազմակերպութեան առանցքային դերը, Իրանի միջուկային պարտաւորութիւնների իրականացման մոնիթորինգի եւ ստուգման գործում»,- ասւած է յայտարարութեան մէջ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։