Հա

Քաղաքական

23/05/2019 - 11:40

Բրիտանայի վարչապետ Մէյը հնարաւոր է` իր հրաժարականի մասին յայտարարի ուրբաթ օրը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյը, հնարաւոր է, որ ուրբաթ յայտարարի հրաժարականի մասին:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյը, հնարաւոր է, որ ուրբաթ յայտարարի հրաժարականի մասին: Այս մասին ըստ «Yerkir.am»-ի՝ հաղորդում է «The Times» պարբերականը՝ վկայակոչելով Մէյի կողմնակիցներին:

Յիշեցնենք` չորեքշաբթի երեկոյեան Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավարը` Անդրէա Լիդսոմը հրաժարականի դիմում էր ներկայացրել Մէյի հետ «Brexit»-ի հարցում ունեցած տարաձայնութիւնների պատճառով:

Պարբերականի պնդմամբ` Մէյի կողմնակիցները կարծում են, որ վարչապետն իր հրաժարականի մասին կը յայտարարի սըր Գրեհեմ Բրէյդիի (Թերեզա Մէյի ղեկավարութեամբ գործող Պահպանողական կուսակցութեան անդամ) հետ հանդիպումից յետոյ:

Մէյը յուսալով ստանալ «Brexit» համաձայնագրի վերաբերեալ պատգամաւորների աջակցութիւնն ու հովանաւորութիւնը՝ աւելի վաղ մի քանի խոստումներով էր հանդէս եկել: Խոստումներն, ըստ նրա՝ կարող էին փաստաթղթի ընդունման դէմ հանդէս եկողներին հակառակ կարծիքի բերել, որն արդէն չորրորդ անգամ խորհրդարան կը ներկայացվի յունիս ամսւայ սկզբին:

Յաւելւում է նաեւ, որ Մէյի յայտարարութիւններից, թերեւս, ամենայատկանշականն այն խոստումն է, որ բրիտանական խորհրդարանին հնարաւորութիւն կը տրւի քւէարկել երկրորդ հանրաքւէ անցկացնելու եւ ԵՄ-ի հետ ապագայ առեւտրային յարաբերությիւնների հետ կապւած հարցերի վերաբերեալ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։