Հա

Քաղաքական

17/06/2019 - 14:10

«Աշխարհը չի կարող հանդուրժել Պարսից ծոցում ճգանաժամը». ԵՄ-ն բոլոր կողմերին զսպւածութեան կոչ է արել

ԵՄ-ի արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար, Ֆեդերիկա Մոգերինին Պարսից ծոցի տարածաշրջանի երկրներին առաւելագոյն զսպւածութիւն ցուցաբերելու կոչ է արել:

«alikonline.ir» - ԵՄ-ի արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար, Ֆեդերիկա Մոգերինին Պարսից ծոցի տարածաշրջանի երկրներին առաւելագոյն զսպւածութիւն ցուցաբերելու կոչ է արել: Այս մասին նա յայտարարել է Լիւքսեմբուրգում կայանալիք  ԵՄ-ի արտաքին քաղաքական խորհրդի նիստից առաջ:

«Աշխարհը չի կարող հանդուրժել նոր ճգնաժամ, առանցքային այս տարածաշրջանում»,- ասել է նա՝ յաւելելով, որ ԵՄ-ն կողմերին զսպաւածութեան կոչ է արել:

Մոգերինին ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշի յայտարարութիւնը, որում զգուշացւել էր Պարսից ծոցի տարածաշրջանում նոր ճգնաժամերի ծագման անդառնալի հետեւանքների մասին, համարել է հաւասարակշռւած եւ մտածւած, շեշտելով. «Դրա կապակցութեամբ մենք անպայման կը խօսենք ԵՄ երկրների ԱԳ նախարարների հետ»:

Եւրոպական միութեան արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատարը վերջում կողմերին զսպւածութեան կոչ է արել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։