Հա

Քաղաքական

18/06/2019 - 14:10

Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ռազմական համագործակցութիւնը չի կարող սպառնալիք լինել ՀՀ-ի համար. Իրակլի Մենագարիշւի. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ռազմական համագործակցութիւնը չի կարող սպառնալիք լինել Հայաստանի համար»,- այս մասին մեզ հետ զրոյցում ասաց վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշւին՝ անդրադառնալով օրերս ադրբեջանական Գաբալայում Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարների թւով 7-րդ հանդիպման արդիւնքներին։

«alikonline.ir» - «168 ժամ»-ը գրում է. «Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ռազմական համագործակցութիւնը չի կարող սպառնալիք լինել Հայաստանի համար»,- այս մասին մեզ հետ զրոյցում ասաց վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշւին՝ անդրադառնալով օրերս ադրբեջանական Գաբալայում Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարների թւով 7-րդ հանդիպման արդիւնքներին։

Յիշեցնենք, որ հանդիպմանը Վրաստանին առաջարկ է արւել մասնակցել պարբերաբար անցկացւող թուրք-ադրբեջանական զօրավարժութիւններին, որին Վրաստանը համաձայնել է։

Զաքիր Հասանովն ասել է, որ տարեցտարի թուրք-ադրբեջանական զօրավարժութիւնների քանակն աւելանում է, եթէ 2018-ին եօթ զօրավարժութիւն էր անցկացւել, ապա 2019-ին 13 զօրավարժութիւն է պլանաւորւած: Հուլուսի Աքարն ասել է, որ երեք երկրների համագործակցութիւնը հասել է ռազմավարական մակարդակի: Հանդիպման մասին պաշտօնական հաղորդագրութիւնում նշւած է, որ եռակողմ հանդիպմանը քննարկւել են տարածաշրջանային իրավիճակը, ռազմական ոլորտում եռակողմ համագործակցութեան հեռանկարները, ինչպէս նաեւ տարածաշրջանային ենթակառոյցների անվտանգութիւնն ապահովելու հարցեր:

Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ խորանում է ինչպէս Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ ռազմական համագործակցութիւնը, այնպէս էլ՝ Հայաստան-Վրաստան համագործակցութիւնը՝ նոյն ոլորտում։ Սակայն, ըստ նրա, այստեղ կան որոշ խոչընդոտներ Վրաստանի եւ Հայաստանի համար, քանի որ Վրաստանը շարժւում է եւրոատլանտեան ինտեգրացիայի ուղղութեամբ՝ նպատակ ունենալով միանալ ՆԱՏՕ-ին, որի անդամ է Թուրքիան եւ որի հետ աւելի սերտ համագործակցութիւն ունի Ադրբեջանը։

Ուստի, Մենագարիշւիլիի կարծիքով, այս եռակողմ համագործակցութեան հիմքում այս ոլորտում եւրոատլանտեան  ինտեգրացիան է, որը միաւորում է երեք երկրներին, ինչպէս նաեւ տարածաշրջանային անվտանգութիւնն ու կայունութիւնը, իսկ Հայաստանը մաս է կազմում ՀԱՊԿ-ին և սահմանափակւած  է մասնակցել լիարժէքօրէն Վրաստանում անցկացւող ՆԱՏՕ-ի միջոցառումներին։

«Չնայած դրան՝ կողմերը փորձում են երկկողմ ձեւաչափում աշխատել եւ կազմակերպել համագործակցութիւնը։ Հասկանալի է, որ Հայաստանում Վրաստանի ռազմական համագործակցութիւնն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կարող է դիտարկւել աջակցութիւն Հայաստանի շրջափակմանը։ Սակայն դա թիւր պատկերացում է, քանի որ տարածաշրջանում Հայաստան-Վրաստան երկկողմ ձեւաչափը մշտապէս կարեւոր է եղել երկու կողմի համար, եղել է անձեռնմխելի երրորդ գործընկեր երկրների կողմից, խօսքն ինչպէս Ռուսաստանի մասին է՝ Հայաստանի դէպքում, այնպէս էլ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի մասին՝ Վրաստանի դէպքում։

Կարծում եմ՝ այստեղ կայ խորը փոխըմբռնում կողմերի միջեւ, եւ երբեք որեւէ համագործակցութիւն չի կարող դիտարկւել սպառնալիք։ Շատ է խօսւել Վրաստանի համար սպառնալիք՝ ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի մասին, որի թիրախը ՆԱՏՕ-ն  է, այսինքն՝ Վրաստանը, Թուրքիան, սակայն հայկական կողմը մշտապէս վստահեցրել է, որ նման սպառնալիք ՀՀ տարածքից Վրաստանը չի կարող ունենալ։ Նոյն այս տրամաբանութիւնից ելնելով՝ կասեմ, որ տւեալ ռազմական եռակողմ ձեւաչափը չի կարող որեւէ կերպ օգտագործւել ընդդէմ  Հայաստանի՝ դրանում Վրաստանի ներկայութեան պատճառով։

Քաղաքական համերաշխութիւնը Վրաստանի եւ Հայաստանի միջեւ մշտապէս եղել է բարձր մակարդակի վրայ, ու կարծում եմ՝ այսօր, առաւել, քան երբեւէ, դա կարեւոր է, քանի որ տարածաշրջանում անվտանգութիւնը վտանգւած է, ԼՂ հակամարտութիւնը դեռ չի լուծւել, ուստի կողմերը պէտք է հաշւի առնեն տարածաշրջանի զգայունութիւնը։ Սակայն սա նաեւ նշանակում է, որ Հայաստանը համագործակցութեան այլ առանցքներ պէտք է ձեւաւորի տարածաշրջանում իր միւս գործընկերների հետ՝ վերականգնելու համար հաւասարակշռութիւնը։ Հայաստանն ունի այդ հնարաւորութիւնները եւ, անկախ Ռուսաստանի հետ ռազմավարական յարաբերութիւններից, ՀԱՊԿ անդամակցութիւնից, Հայաստանը պէտք է անվտանգութեան այլ բարձիկներ գտնի եւ չհենւի միայն մէկի վրայ»,- նման կարծիք յայտնեց Մենագարիշւիլին։

Նա նշեց, որ նման ծրագրերում Հայաստանի գործընկերները կարող են լինել՝ ինչպէս Վրաստանը, Իրանը, այնպէս էլ՝ Արեւմուտքն ընդհանուր առմամբ։ «Ինչպէս տեսնում ենք, Հայաստանի եւ Վրաստանի իշխանութիւնների միջեւ կայ շփումների ոչ պաշտօնական ձեւաչափ, ինչը եւս կը նպաստի ոչ պաշտօնական մթնոլորտում բոլոր անհանգստացնող հարցերը քննարկելու համար։ Ինչպէս յիշում էք, վերջին նմանատիպ հանդիպումներից մէկին մասնակցում էին նաեւ պաշտպանութեան նախարարները, ինչը պատահական չէ։ Բոլոր հարցերը քննարկւում են մեր երկրների միջեւ, եւ քաղաքական համերաշխութիւնը պահպանւում է»,- նկատեց նա»:

Մանրամասները`թերթի այսօրւայ համարում:

Յարակից լուրեր

  • Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը
    Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը

    ՄԱԿ-ը Հայաստանի ներդրումների միջավայրի վերաբերեալ հրապարակել է զեկոյց՝ արձանագրելով բաւական հակասական պատկեր: Չնայած ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից  հրապարակւած զեկոյցը դժւար է միանշանակօրէն նեգատիւ գնահատել, սակայն դրանում տեղ գտած մի շարք կարեւոր շեշտադրումներ ստիպում են խորապէս վերագնահատել իշխանութիւնների կողմից պարբերաբար արւող ամպագոռգոռ յայտարարութիւնները՝ կապւած տնտեսական յեղափոխութեան անխուսափելիութեան հետ:

  • Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը
    Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը

    Հայաստանի մէջ «Հայոց լեզու», «Հայ գրականութիւն», «Հայոց պատմութիւն» դասանիւթերը բարձրագոյն ուսման հաստատութիւններու մէջ ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնութիւնը տեղի տուած է  թէժ եւ լարուած իրավիճակներու: Դասադուլներ, նստացոյցեր, բանավէճեր, բողոքի գործողութիւններ` հասնելու համար նախարարի հրաժարականի պահանջ` խնդիրը կրթականէն մղուած է  հասարակական-քաղաքական հարթութիւն եւ ստացած սուր հնչեղութիւն:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Դատարկ փաղաքշանք
    «Հայրենիք»-ի խմբագրական. Դատարկ փաղաքշանք

    Վերոյիշեալ կարգախօսը կը ցոլացնէ Չորեքշաբթի, Նոյեմբեր 13-ին, Սպիտակ Տան նախագահական գրասենեակին հանդիպումը Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփի եւ իր թուրք պաշտօնակից Ռեճէպ Թայիպ Էրտողանի միջեւ։

  • Վետօ կիրառած ԱՄՆ կոնգրեսականի կապը թուրքական լոբբինգի հետ
    Վետօ կիրառած ԱՄՆ կոնգրեսականի կապը թուրքական լոբբինգի հետ

    «Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոնը» ֆէյսբուքեան էջում հրապարակել է տեղեկութիւններ, որով պարզ է դառնում ԱՄՆ կոնգրեսական Լինդսի Գրահամի կապը թուրքական լոբբինգի հետ: Նշենք, որ Գրահամն այն կոնգրեսականն է, որը երկու օր առաջ Էրդողանի հետ հանդիպումից յետոյ վետօ էր դրել Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի վրայ:

  • «ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ տեղի ունեցաւ հերթական գործարքը, որով խոչընդոտւեց պատմական արդարութեան ճանաչման ընթացքը». թուրքագէտ
    «ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ տեղի ունեցաւ հերթական գործարքը, որով խոչընդոտւեց պատմական արդարութեան ճանաչման ընթացքը». թուրքագէտ

    Թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց, որ սպասելի էր, որ Հայոց Ցեղասպանութեան թեմայի հետագայ ընթացքն արդէն պէտք է կախւած լինէր անդրկուլիսեան բանակցութիւններից, որի գագաթնակէտը եղաւ Թրամփի եւ Էրդողանի հանդիպումը՝  սենատոր Լինդսի Գրահամի մասնակցութեամբ, որը Էրդողանի հետ հանդիպումից յետոյ գնացել եւ Սենատում վետօ էր դրել  բանաձեւի վրայ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։