Հա

Քաղաքական

30/06/2019 - 12:10

Թրամփը հանդիպել է Ընի հետ

Հարաւային եւ Հիւսիսային Կորէաների սահմանի ապառազմականացւած գօտում, այսօր՝ յունիսի 30-ին կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հիւսիսային Կորէայի առաջնորդ Կիմ Չէն Ընի հանդիպումը:

«alikonline.ir» - Հարաւային եւ Հիւսիսային Կորէաների սահմանի ապառազմականացւած գօտում, այսօր՝ յունիսի 30-ին կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հիւսիսային Կորէայի առաջնորդ Կիմ Չէն Ընի հանդիպումը: Տեղեկացնում է «CNN»-ը:

Թրամփը հանդիպման վայր է ժամանել Հարաւային Կորէայի նախագահ Մուն Չժէ Ինի ուղեկցութեամբ եւ աւելի քան մէկ ժամ սպասել է Կիմ Չէն Ըն ժամանմանը:

Ապառազմականացւած գօտում ձեռքսեղմումից յետոյ, երկու առաջնորդները հատել են Հիւսիսային Կորէայի սահմանը: Այսպիսով Թարամփը դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, ով երբեւէ ոտք է դրել Հիւսիսային Կորէայի հողի վրայ;

«Սահմանից այն կողմ ոտք դնելն ինձ համար մեծագոյն պատիւ է: Մեծ առաջընթաց է գրանցւել: Մեր միջեւ հիանալի բարեկամութիւն է հաստատւել»,- ասել է Թրամփը՝ շնորհակալութիւն յայտնելով Հիւսիսային Կորէայի առաջնորդին այդքան արագ արձագանքելու համար՝ ընդգծելով, որ հանդիպման համար նրան դիմել է երէկ:

Լրագրողների այն հարցին, թէ արդեօք Կիմ Չէն Ընը շուտով ԱՄՆ կայցելի, Թրամփը պատասխանել է, որ ինքը նրան հէնց հիմա էլ կը հրաւիրէր:

Ընն էլ իր հերթին ասել է, որ Թրամփի՝ որպէս առաջին ԱՄՆ նախագահ Հիւսիսային Կորէայի սահմանից ներս ոտք դնելը վկայում է անցեալի լարւածութիւնը նւազեցնելու եւ նոր ապագայ կառուցելու պատրաստակամութեան մասին:

Նշենք, որ երկու առաջնորդների հանդիպումն անց է կացւում Կորէական թերակղզում խաղաղութիւն հաստատելուն ուղղւած համատեղ ջանքերի շրջանակում: Նրանց նախորդ հանդիպումը, որը կայացել էր Վիետնամի մայրաքաղաք Հանոյում, անսպասելիօրէն ընդհատւել էր: Նրանց չէր յաջողւել համաձայնութեան գալ բանակցային թեմաների շուրջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։