Հա

Քաղաքական

01/07/2019 - 11:00

Իսրայէլի ՌՕՈՒ-ն հրթիռային հարւած է հասցրել Դամասկոսի շրջանի ուղղութեամբ

Դամասկոսի շրջանում գիւղական տեղանքի վրայ իսրայէլական ՌՕՈՒ-ի կողմից հրթիռակոծութեան ժամանակ զոհւել է 4 մարդ եւ վիրաւորւել 21-ը:

«alikonline.ir» - Դամասկոսի շրջանում գիւղական տեղանքի վրայ իսրայէլական ՌՕՈՒ-ի կողմից հրթիռակոծութեան ժամանակ զոհւել է 4 մարդ եւ վիրաւորւել 21-ը: Ըստ «News.am»-ի՝ յայտնում է «SANA» սիրիական պետական լրատւական գործակալութիւնը:

Նշւում է, որ զոհւածներից մէկը երեխայ է:

Երկուշաբթի լոյս գիշերը Սիրիայի հակաօդային պաշտպանութեան ուժերը յետ են մղել հրթիռային յարձակումը, որի թիրախում էին Դամասկոս եւ Հոմս քաղաքները: Գործակալութեան տեղեկութիւններով՝ հրթիռները Լիբանանի օդային տարածքից արձակել են իսրայէլական ռազմական օդանաւերը:

«Reuters» գործակալութիւնը տեղեկացնում է, որ Իսրայէլի պաշտպանական բանակի ներկայացուցիչները մեկնաբանութիւններ կատարելուց հրաժարւել են:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։